Լրահոս
Օրվա լրահոսը

Միլանում ու Բեռլինում լուծեք ձեր հարցերը. Լուկաշենկոն՝ Ուկրաինային, ԱՊՀ գագաթնաժողովում. БЕЛТА

Հոկտեմբեր 10,2014 15:49 Share

2016թ. ԱՊՀ նախագահությունը կստանձնի Ղրղզստանը, իսկ 2015թ. համանախագահող երկիր կլինի, այս մասին Մինսկում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի ժամանակ հայտնել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը՝ ավելացնելով, որ 2015թ. ապրիլին Բիշկեքում կանցկացվի համագործակցության պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպում:

2015թ. նախագահությունը կստանձնի Ղազախստանը, իսկ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա մյուս տարի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Փոխանցում է «Բելտա»-ն:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր խոսքում ԱՊՀ երկրներին կոչ է արել շեշտը դնել Ուկրաինայի հակամարտության վրա՝ մեղադրելով Կիևին, որ իրենց առաջնային հարցերը լուծում են Եվրոմիությունում, իսկ հետո ԱՊՀ-ից օգնություն խնդրում.

«Անթույլատրելի է, երևի, երբ մի երկրի, ինչպիսին է Ուկրաինան, առաջնային հարցերը լուծվում են հեռավոր ինչ-որ տեղ՝ կամ Բեռլինում կամ Միլանում: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ եք մեզ դիմում այլ հարցերով, օրինակ՝ տնտեսական, քաղաքական, դիվանագիտական: Գուցե պետք է այդ հարցերը լուծել այնտեղ՝ Բեռլինում կամ Միլանում», – ասել է Լուկաշենկոն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իրենք ցանկանում են մերձենալ Եվրոմիության հետ ու երբեք նրա հակառակորդը չեն եղել.

«Հարցը պայմանների մեջ է: Խնդիրները չեն առաջանում պատասխան կամ պաշտպանական միջոցներ ձեռնարկելուց, այլ նրանից, որ մեր գործընկերները հարկ չեն համարում ժամանակակից, բաց, ամբողջական ձևաչափով, անաչառ և պրոֆեսիոնալ ձևերով քննարկել այն բոլոր ռիսկերը, որոնք ստեղծվում են Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների համար, երբ գործընկերները միանում են ուրիշ տնտեսական միավորումների», – ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը ԱՊՀ երկրների ղեկավարներին մայիսին հրավիրել է Ռուսաստան՝ տոնելու Համաշխարհային 2-րդ պատերազմի հաղթանակի 70 ամյակը:

Երկրների առաջնորդները պայմանավորվել են 2016թ. հայտարարել ԱՊՀ-ում կրթության տարի:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031