Լրահոս
Օրվա լրահոսը

Տաճատ Վարդապետյանը հորդորում է`«հետամուտ լինենք»

Հոկտեմբեր 10,2014 16:41 Share

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի`Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում կարգավորվել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Շիրակ Թորոսյանի եւ Ստեփան Մարգարյանի`Վրաստան մուտք գործելու արգելքը հանելու հարցը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այդ հարցի վերաբերյալ քննարկում եղել է ու արդյունավետ: «Առայժմ կսկսվի երկու պատգամավորների այցը, հետո մնացած քաղաքացիների, ում հետ կապված նման խնդիր կա: Հստակ պայմանավորվածություն եղել է, բարձրաձայնել պետք չէ, մոտ օրերս արդյունքները կտեսնեք»,- ասաց նա:

Այցի ընթացքում ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն, ով հայ-վրացական բարեկամական խորհրդարանական խմբի անդամ է, հարցազրույց էր տվել լրատվամիջոցներից մեկին`դժգոհելով, ինքը Վրաստան մեկնող պատվիրակության կազմում չի ընդգրկվել: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը պարզաբանեց, որ դա ԱԺ նախագահի պաշտոնական այցն է, ոչ թե բարեկամական խմբի, որին խմբի անդամները պարտադիր պետք է մասնակցեին, իսկ պաշտոնական պատվիրակության կազմը որոշում է ԱԺ նախագահը: «Պարոն Մարուքյանը անհանգստանալու որեւէ խնդիր չունի, եթե բարեկամական խմբի այց լինի, ինքը կընդգրկվի»,- վստահեցրեց Հերմինե Նաղդալյանը:
Պատվիրակության «Ժառանգությունը» ներկայացնող անդամ Թեւան Պողոսյանն էլ նկատեց, որ Հայաստանը եւ Վրաստանը շատ հարցերում ունեն նույն վեկտորի զարգացման խնդիր եւ այս դաշտում համագործակցությունը պետք է լինի: Նա իր այդ տեսակետը նաեւ վրացի պաշտոնյաներին է փոխանցել, որի հետ համաձայնել են: «Վրաստանը մեզ համար ստրատեգիական խնդիր է եւ այդ երկրի հետ համագործակցությունը պետք է բազմակողմանի ու սերտ լինի»,- ասաց նա:

Պատվիրակության ՀՀԿ-ական անդամ Տաճատ Վարդապետյանը գերադասեց միայն մտահոգությունների մասին խոսել`ի հեճուկս իր կուսակիցների`այցից արտահայտած գոհունակության: Անդրադառնալով ջավախահայության խնդիրներին եւ նամակին, որը փոխանցվել էր ՀՀ ԱԺ նախագահին ու որում բարձրաձայնված խնդիրները քննարկվել են վրացի պաշտոնյաների հետ, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Խոստումներ ենք ստացել, բայց դրանք կյանքի կոչելու համար պետք է հետամուտ լինենք»: Խնդիրը վերաբերում է Ասոցացման համաձայնագրի շրջանակներում առաջացած Վրաստանում կեցության խնդիրներին, որոնք առաջացել են այլ երկրի անձնագիր ունեցող քաղաքացիների մոտ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031