Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է պատկանում Վազաշենի պղնձի եւ ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը

Հոկտեմբեր 10,2014 16:59

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչները զանգահարելով՝ տեղեկացրին, որ մի ընկերություն Վազաշենի պղնձի եւ ոսկու հանքավայրում աշխատողներ է ընդունում՝ խոստանալով բարձր աշխատավարձեր:

Զանգահարեցինք Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանին: Նա ասաց, որ իրենց գյուղից ընդամենը 3 կին է աշխատանքի ընդունվել: Այդ կանայք ճաշ են պատրաստում ընկերության 10 աշխատակիցների համար: Վերջիններս Վազաշենի հանքավայրից նմուշներ են վերցնում, ուսումնասիրում: Այդ աշխատակիցները գիշերում են Վազաշենի տարածքում գտնվող, նախկինում Հայաստանի մինիստրների խորհրդին պատկանած պանսիոնատում: Այդ պանսիոնատը, մեր տեղեկություններով, սեփականաշնորհվել է Միքայել Բաղդասարովի կողմից:

Անցյալ տարի, երբ քննարկվում էր Վազաշեն-Պառավաքար 3,2 կմ երկարությամբ, սահմանագոտու վտանգավոր հատվածները շրջանցող ճանապարհի կառուցման հարցը, լուրեր տարածվեցին, որ պետական բյուջեի միջոցներով այդ ճանապարհը կառուցվում է ոչ թե սահմանի այդ հատվածում երթեւեկի անվտանգությունն ապահովելու, այլ՝ ոսկու եւ պղնձի հանքավայրը շահագործելու նպատակով:

Վազաշենի գյուղապետն ասաց, որ հանքավայրը կառուցվող շրջանցիկ ճանապարհից ավելի ցած է գտնվում: Լորիկ Բադիրյանի վկայությամբ՝ եթե որոշվի հանքավայրը շահագործել, ապա Վազաշենի վարչական տարածքում գտնվող, անտառային նշանակության այդ հողերի կադաստրային նշանակությունը կփոխվի, եւ դրանից հետո հնարավոր կլինի հանքավայրը շահագործել: Բադիրյանի խոսքերով՝ հանքավայրն ավելի շատ պղինձ է պարունակում,քան՝ ոսկի: Նա չգիտի այն ընկերության անունը, որը պատրաստվում է հանքավայրը շահագործել:

Վազաշեն համայնքի ղեկավարն ասաց, որ այդ գործում ներգրավված է օտարերկրյա ներդնող, նաեւ`հայաստանցիներ, սակայն ինքը չգիտի նրանց անունները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031