Ազատության հրապարակում Եռյակի հանրահավաքը մեկնարկեց: Հարթակում են առայժմ ԲՀԿ եւ ՀԱԿ կուսակցությունների առաջնորդները: Նրանց ընդունեցին բուռն ծափերով: Հատկապես Գագիկ Ծառուկյանը առաջացավ հարթակում դեպի ժողովուրդը, ձեռքերը բռունցք արած վեր բարձրացրեց: Րաֆֆի Հովհաննիսյանը նրանց միացավ ավելի ուշ: Նույնիսկ ներկաները քննարկում էին, թե ինչո՞ւ չի եկել Րաֆֆի Հովհաննիսյանը:
Բացման խոսքով հանդես եկավ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա թվարկեց իրենց հրապարակած 12 կետերից բաղկացած պահանջները: Նա հարցրեց՝ սա չէ՞, որ հուզում է այսօր յուրաքանչյուր քաղաքացու. «Այս օրակարգը քաղաքական ուժերինը չէ: Այս օրակարգը ժողովրդինն է»:
Հավաքվածները միաբերան գոռում էին. «Սերժիկ, հեռացիր»:
Ելույթ ունեցավ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը. «Մարդիկ վախենում են ներդրումներ կատարել, ինչի՞ են վախենում: Այն չինովնիկը, որը կխոչընդոտի ցանկացած ներդրմանը, խստագույնս պետք է պատժվի: Կառավարությունը պետք է ամենաբարձր մակարդակով դրան երաշխավոր կանգնի: ՀՀ մարզերում պետք է լինեն արդյունաբերական գոտիներ, հարկային արտոնություններ»:
Կարդացեք նաև
Նա անդրադարձավ ՓՄՁ-ների խնդրին՝ ասելով, որ վերջին տարիներին 9500 փոքր խանութ է փակվել. «Եռյակի քաղաքական ուժերը, որոնք 12 կետ պահանջ են ուղարկել կառավարությանը, ստացել են մի քանի էջ պատասխան, որ իբրեւ թե պատասխան է՝ գալչկայի համար: Դրանք պատասխան չեն: Այսօր այս իշխանությունը, ձախողելով բոլոր ծրագրերը, հիմա էլ ուզում է սահմանադրություն փոխի եւ վերարտադրվի եւս մի 20 տարի, որ Հայաստանում մնա մի 5-6 հազար մարդ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































