Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Մենք պետք է գործենք հաշվարկված քայլերով»

Հոկտեմբեր 10,2014 19:39

«Հաջողությունը հենց այնպես չի տրվում: Հաջողությունը ճանապարհ է, դժվար ճանապարհ: Այսօր ուզում եմ հարցնել՝ դուք պատրա՞ստ եք այս ճանապարհին այսօր: Ուրեմն ես էլ հայտարարում եմ, որ ես պատրաստ եմ ձեր կողքին եւ ձեզ հետ լինելու»- Ազատության հրապարակում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

Նա ասաց, որ այսօր ելույթ չի ունենալու, ելույթ կունենա հաջորդ հանրահավաքում, այսօր կլսի իր ընկերներին: Նա միայն ասաց, որ ինչ խոստացել է՝ կատարելու է եւ հետ չի կանգնելու իր խոսքերից. «Մենք պետք է գործենք հաշվարկված քայլերով, խելամիտ, որ կարողանանք հասնել հաջողությունների, այդ դեպքում հաջողությունն ավելի շուտ կգա, քան մենք սպասում ենք: Աստված ձեզ պահապան»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031