Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետին

Հոկտեմբեր 15,2014 18:58

Ս.թ. հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում գտնվող Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետ Էրիկ Ֆուրնյեին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացվող ռազմական կրթության, ռազմական բժշկության և խաղաղապահ գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:

Անդրադարձկատարվեց նաև ԼՂՀ ՊԲ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակին, կարծիքներ փոխանակվեցին տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Կարևորվեց շփման գծում վստահության ամրապնդման ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջարկվող միջոցառումների իրագործումը` հրադադարի ռեժիմի խախտումների բացառմաննպատակով:

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031