Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետ. «Դիլիջանի տարածաշրջանում անօրինական փայտամշակման 29 արտադրություն ենք հայտնաբերել»

Հոկտեմբեր 28,2014 19:20

Հոկտեմբերի 23-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսի ժամանակ ասացինք Դիլիջանի հարակից գյուղերի բնակիչների վառելափայտի խնդրի, դրա պատճառով կայացած բնակիչների բողոքի ակցիայի մասին եւ հարցրինք՝ արդյո՞ք լուծվել է հարցը: Մարզպետն ասաց, որ այդ խնդիրը նախապատմություն ունի, երբ որոշվում էր միջազգային դպրոցը կառուցել Դիլիջանում,հաշվի են առնվել Դիլիջանի գեղեցիկ բնությունը, հարուստ անտառները, նաեւ՝ Վրաստանին մոտ լինելը: Միջազգային դպրոցի շնորհիվ Տավուշի մարզը միջազգային կրթական ոլորտում որոշակի ճանաչում է ձեռք բերում:

Մարզպետն անթույլատրելի համարելով նախկինում կատարված մեծածավալ անտառհատումներն՝ ասաց. «Որպեսզի դրանք կանխենք, մարզպետարանի աշխատանքային խումբ է ստեղծվել ,Դիլիջանի տարածաշրջանում ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել ենք անօրինական փայտամշակման 29 արտադրություն, դրանց մի մասը հարկային պարտավորությունները չի կատարել, դրանց նկատմամբ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվել: Որպեսզի խուսափենք հետագա անօրինական անտառհատումներից, ազգային պարկում ընդհանրապես արգելվել են անտառհատումները՝ թե պլանային, թե ոչ պլանային»: Նա ասաց, որ հատումների արգելումը հանգեցրել է բնակիչների կողմից շուրջ մեկ- մեկուկես ժամ ճանապարհը փակելուն: Մարզպետն ընդունել է բողոքող բնակիչներին, հարցը քննարկել նրանց, համայնքների ղեկավարների եւ «Դիլիջան ազգային պարկի» տնօրենի մասնակցությամբ:
Հ. Աբովյանը հայտնեց, ուր ինքը խնդիրը ներկայացրել է հանրապետության նախագահին,ով Դիլիջանի միջազգային դպրոցի բացման ժամանակ հանձնարարել է,որպեսզի անտառի այն հատվածներից, ուր քամուց կամ թեք դիրքի պատճառով տապալված ծառեր կան, բավարարվեն վառելափայտի կարիք ունեցող բոլոր ընտանիքների պահանջները: Այդ հանձնարարականը ներկայացվել է բնապահպանության նախարարին եւ այդ նախարարության ենթակայությամբ գործող «Դիլիջան ազգային պարկի» տնօրինությունը:

Հ. Աբովյանի վկայությամբ՝ խնդիրը լուծված է, կառավարության որոշման համաձայն վառելիքի կարիք ունեցող յուրաքանչյուր ընտանիք կարող է անվճար, ինքնապատրաստմամբ 8 խորանարդ մետր անտառի թափուկ ձեռք բերել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարինե Դավթյան says:

    Ներկայացնելը քիչ է, այն պիտի նաև իրականությանը համապատասխանի… Վերջապես ինձ համար պարզ դարձավ, թե ինչն է անտառները փակելու պատճառը: Բայց դա ուղղակի աբսուրդ է. նշանակում է, որ մի քանի բնակավայրեր հանգիստ կարելի է թողնել առանց վառելիքի, ինչ է թե միջազգային դպրոցին գեղեցիկ շրջակայք է պետք… Ես Գոշ գյուղի բնակիչ եմ ու վստահեցնում եմ, որ գյուղի մեծ մասը էս պահի դրությամբ վառելիք չունի. իրենց այգիների ծառերն են վառում առայժմ: Ունեցողների մի մասն էլ գնել են ուրիշ տեղերից 1խ.մ. 13-15000 դրամով: Մեզ մոտ հայտարարված է, որ յուրաքանչյուր տուն կարող է հավաքել 5 խ.մ. փայտ, հետո պարտավոր են տեղեկացնել անտառապահներին, ովքեր պիտի ստուգեն, որ հանկարծ 5 խ.մ.-ից ավել չլինի փայտը, այնուհետև բնակիչը պետք է մուծի 25000 դրամ (1 խ.մ.-ի համար 5000 դրամ) և ստանա տոմս, որ կարողանա իր փայտը տուն հասցնել, ընդ որում, ըստ լսածս խոսակցությունների, տոմսի վավերականության ժամկետը 3 օր է: Ու էս բոլորից հետո էլ մարդկանց չեն թողնում, որ գնան փայտ հավաքեն` ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով արգելում են անտառ մտնել:

    Անտառները փակելու պատճառն իմանալուց հետո բոլոր հիմքերն ունեմ ենթադրելու, որ Դիլիջանի գեղատեսիլ անտառներում ծվարած էս մի քանի աղքատիկ գյուղերը փչացնում են պատկերը, և պետական մակարդակով ստեղծվում են բարենպաստ պայմաններ առանց այդ էլ կիսադատարկ գյուղերը լրիվ դատարկելու համար…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031