Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենն ու Սամվել Բալասանյանը`Aravot.am-ի հետքերով

Հոկտեմբեր 28,2014 22:17

Aravot.am-ը երեկ անդրադարձել էր  Գյումրու  Եսայան 213/006 ա հասցեի խոնավ ու ցուրտ տնակի 7-ամյա  բնակչուհի  Աիդա Ալեքսանյանի խնդրին: Երեխան  տառապում է սրտի բնական արատով, նրա սիրտը  մի քանի ամիս առաջ վիրահատել են  Նորք -Մարաշ բժշկական կենտրոնում, սակայն, սրանով հիվանդությունը  չի վերացել:

Ըստ ծնողների, պիտի վիրահատեն նաև երկրորդ անգամ: Երեխայի արյան ճնշումը բավական բարձր է, նա մշտապես  ուժեղ գլխացավեր ունի, աչքերը լավ չեն տեսնում, առաջ է եկել կարճատեսություն, հիշողության կորուստ: Մոր ասելով, այս պահին երեխային անհրաժեշտ է մակերիկամի յամեր, արժեքը 85 հազար դրամ է, սակայն մայրաքաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնից  Շիրակի մարզպետարանի  առողջապահության վարչության  աշխատակիցներին մշտապես պատասխանում են, որ պետպատվերով տեղեր չունեն, թող սպասեն: Այսօր ևս նույն բժշկական կենտրոնից բառացիորեն նույն պատասխանն են  տվել, այս անգամ երեխայի մորը:

Չնայած որ Aravot.am-ը  անդրադարձել էր  Ալեքսանյանների ծայրահեղ թշվառ վիճակին` լուսանկարներով ու տեսանյութով ցուցադրելով այն ու  ակնկալելով բժշկական օգնություն 7-ամյա  փոքրիկի համար:

Նշենք, որ ի տարբերություն «Նաիրի» բժշկական կենտրոնի ղեկավարության, մեր հրապարակմանն անմիջապես արձագանքեց Գյումրու «Մոր  և մանկան»  Ավստրիական  մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը: Վերջինս, ընթերցելով, որ Աիդայի 5-ամյա եղբայրը` Արամ Ալեքսանյանը,  տառապում է 4-րդ աստիճանի խրոնիկ տոնսիլիտով, շնչառական խնդիրներ ունի, անմիջապես կապվեց  Aravot.am—ի հետ, վերցրեց երեխայի տվյալները ու  նրանց հրավիրելով իր մոտ`  վիրահատության համար օր ու ժամ նշանակեց:  Տնօրեն Կուրղինյանը, ըստ Աիդա Ալեքսանյանի,  խոստացել է նաև իր հիվանդանոցի մատուցած ծառայությունների շրջանակներում բժշկական  օգնություն ցուցաբերել Աիդային:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ, որոշեց իր աշխատավարձից փոխանցել  հիվանդությունների պատճառով սննկացած, պարտքերի մեջ հայտնված ընտանիքին: Նշենք, որ քաղաքապետից բացի, որոշակի օգնություն են ցուցաբերել նաև նրա շրջապատի մարդիկ` խնդրելով չհրապարակել իրենց անուն-ազգանունը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ս.Բ says:

    Սուտ է, ոչ մի մտերիմ էլ փող չի տվել, ինքն էլ՝բալասանյանը, իբր չգիտեր հա Աիդա մասին, ու էնքան չքավոր է, որ իրա աշխատավարձից է տալիս?

  2. Արա և Անժելա Ալեքսանյաններ says:

    Հարգելի խմբագրություն, մենք Աիդայի ծնողներ ենք, և ուզում ենք առանձնակի շնորհակալություն հայտնել թե ձեր խմբագրությանը, որ այսքան ուշադիր եք մարդկային ճակատագրերի հանդեպ, թե Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանին, պարոն Բալասանյանի որդուն, Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին, որոնք ցույց տվեցին, որ իրենք մեծատառով մարդիկ են, պատրաստակամ են օգնելու իրենց քաղաքի նեղության մեջ գտնվող բնակիչներին: Շնորհակալ ենք Գյումրու Ավստրիական հիվանդանոցի տնօրենին, ով մեր կողքին է, ապրեք դուք, միայն օրհնանքի եք արժանի: Թող աշխարհի ոչ մի երեխա չհիվանդանա, թող ոչ մեկը չզգա այն հոգեկան ու ֆիզիկական տառապանքները, ինչ-որ կրել ու դեռ կրում ենք մենք: Իհարկե, օրերից մի օր առիթ կլինի նաև անձամբ տեսնել սիրելի քաղաքապետին, նրա որդուն, փոխքաղաքապետին ու շնորհակալություն հայտնել այսքան հոգատար վերաբերմունքի համար: Հարգելի խմբագրություն, անկեղծ ասած մենք նաև վատ զգացինք` ընթերցելով այս նյութի տակ տեղադրված մի մեկնաբանություն` իբրև թե մեզ օգնելու փաստը սուտ է: Նման մեկնաբանություններ գրողներին խնդրում ենք, մեր երեխաներին մի դարձրեք միջոց ձեր անձնական հաշիվները մաքրելու, զերծ մնացեք ավելորդաբանությունից :Չեք կարող լավ բան անել, մի զրպարտեք մարդկանց ու հանգիստ թողեք նաեվ մեր երեխաներին…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031