Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանի «հորանց տունը»

Հոկտեմբեր 29,2014 11:35

«95 տոկոս կառավարության նախագծերն են ընդունվում, հինգ տոկոս՝ ԱԺ-ինը, քանզի խորհրդարանի իրավաբանական վարչության քանակը, մասնագիտական պատրաստվածությունն ակնհայտորեն զիջում է կառավարության ռեսուրսին»,-այսօր խորհրդարանում, 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ մտահոգություն հայտնեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը`դիմելով ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին:

Էդմոն Մարուքյանը նկատեց, որ պատգամավորը քաղաքական մարդ է, քաղաքական որոշում է կայացնում ու սխալ է այն մոտեցումը, թե «պատգամավոր է, թող ինքը օրենք գրի»:

Հրայր Թովմասյանն արձագանքեց, որ գործադիրում էլ այդ ռեսուրսները բավարար չեն: Ու օրինակ բերեց Գերմանիայի արդարադատության նախարարությունը, որտեղ 700 մարդ է իրավաբանական վարչությունը: «Հասկանալի է, պատգամավորի մեկ օգնականն ի զորու չի լինելու ամբողջ սպեկտրով խորհրդատվություն տալ: Մենք օգնականների վերապատրաստման հետ խնդիր ունենք, միջազգային երկու կազմակերպությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ձեռնարկ լույս կտեսնի, սեմինարներ կանցկացվեն: Բայց խորհրդարանի աշխատակազմի իրավաբանական եւ տնտեսական վարչության ռեսուրսն էլ լավ չենք օգտագործել»,- ասաց նա`խոսքը համեմելով տարբեր երկրների փորձով, թե ինչ կերպ են լուծել այդ խնդիրը:

Վերջում էլ հավելեց. «Ինքս էլ պատրաստ եմ իմ հնարավորությունները ներդնել`նկատի ունենալով մասնագիտությունս»: Էդմոն Մարուքյանը հակադարձեց. «Դուք մեր աշխատակազմի ղեկավարն եք, մեր շահերը պիտի պաշտպանեք, Արդարադատության նախարարության մասով պարոն Մանուկյանը թող մտահոգվի»: «Դե, հորանց տուն է»,- նոստալգիկ տրամադրությունները բարձրաձայնեց Հրայր Թովմասյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031