Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի էներգետիկ համակարգը վերստին կանգնած է ֆինանսական դժվարությունների առաջ. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 11,2014 12:28

Հայաստանի էներգետիկ համակարգը վերստին կանգնած է ֆինանսական դժվարությունների առաջ։ Ժամանակին ոչ արդյունավետ կառավարման, բարձր կորուստների, հաշվառման համակարգի թերությունների հետեւանքով կրկին ի հայտ են եկել խնդիրներ՝ պարտավորությունները չկատարելու հետ կապված։ Այդ երեւույթն առկա է հատկապես բաշխիչ էլեկտրացանցերում, որն արդեն հասցրել է արտադրող կայանների նկատմամբ կուտակել շուրջ 15 մլրդ դրամի կամ ավելի քան 36 մլն դոլարի պարտք։

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն այլեւս հակված չէ հանդուրժել այս վիճակը։ Առավել եւս, որ դրա հետագա խորացումը կարող է շատ ավելի լուրջ բարդությունների առաջ կանգնեցնել համակարգը։

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ էներգետիկայի նախարարության աշխատանքային խումբն ուսումնասիրություն է կատարել ոլորտի ընկերություններում։ Դրանց շնորհիվ նախանշվել են այն քայլերը, որոնք պետք է միտված լինեն խնդիրների լուծմանը եւ ոլորտի ձեռնարկությունների ֆինանսական վիճակի կայունացմանը։

Կատարած ուսումնասիրություններից հետո անցած շաբաթվա վերջին հրավիրված խորհրդակցության ժամանակ էներգետիկայի նախարար ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ, անդրադառնալով համակարգի ֆինանսատնտեսական վիճակին, այն գնահատել է ոչ բարվոք։ Նման գնահատականի պատճառները տարբեր են։

Համակարգում կուտակվել են մեծածավալ ֆինանսական պարտավորություններ։ Դրանք առաջացել են առաջին հերթին ժամանակին ներգրավված վարկային միջոցների հաշվին։ Խոսքը տասնյակ, նույնիսկ հարյուրավոր միլիոն դոլարների մասին է։ Երեւույթն առկա է ոլորտի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերություններում.

-Համակարգում կուտակվել են մեծ պարտքեր։ Միայն պետական ձեռնարկությունների ընդհանուր առեւտրային վարկերի չափը հասնում է 13 մլրդ դրամի։

Ահռելի մեծ վարկային գումարներ են կուտակվել հատկապես բաշխիչ ցանցերում։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարկային պորտֆելը մոտ 224 մլն դոլար է։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930