Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի պարզաբանումը Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի`օրերս տարածած հաղորդագրության շուրջ

Նոյեմբեր 21,2014 15:34

Օրերս Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն էր տարածել, որում հղում անելով «լրատվությամբ  տարածված լուրեր»-ի վրա` հայտարարել էր, թե իբր «Լևոն Իգիթյանը  փաստորեն  Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի մի  սրահը, որտեղ  երեխաների համար քանդակի  խմբակ է գործում, ուզում է  դարձնել  կահույքի   արտադրության  արհեստանոց»:

Նախ` բավականին տարօրինակ է այն, որ Երեւանի ավագանու անդամը, որի մտահոգությունը չենք ցանկանում կասկածի տակ դնել, այդուամենայնիվ, հարկ չի համարում  իր իսկ անորոշ ձեւակերպմամբ` «լրատվությամբ տարածված լուրեր»-ի հիման վրա  թանգարանի մասին  հաղորդագրություն տարածելուց առաջ`  գոնե զանգահարել Երեւանի ժամանակակից արվեստի թանգարան եւ համոզվել, արդյոք իր պնդումները համապատասխանում են իրականությանը, թե ոչ:

Չէինք ցանկանա մտածել, որ երկարամյա մանկավարժ Անահիտ Բախշյանը չի տարբերում Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանը Գեղագիտության ազգային կենտրոնից, որին էլ պատկանում է խնդրո առարկա արհեստանոցը: Համենայն դեպս,  եւս մեկ անգամ հատուկ տիկին Բախշյանի համար ընդգծենք, որ Երեւանի ժամանակակից արվեստի  թանգարանի որեւէ սրահում որեւէ խմբակ չի գործում:  Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանը եւ Գեղագիտության ազգային կենտրոնը տարբեր կառույցներ են, տարբեր գործառույթներով եւ գտնվում են տարբեր հասցեներում:

Կարծում ենք, որ նման թեթեւությամբ եւ առանց ճշտելու Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի անվան հետ կապված ապատեղեկատվություն տարածելը ուղղակի անհամատեղելի է Երեւանի ավագանու անդամի եւ երկարամյա մանկավարժի պատասխանատու կերպարի հետ:

Թանգարանի տնօրեն՝                   Ն.Ավետիսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930