Լրահոս
Օրվա լրահոսը

Նույն ձեռագրով 7-րդ ավազակային հարձակումը Շիրակի մարզում. հարուցվել է քրեական գործ

Նոյեմբեր 24,2014 17:49 Share

Այսօր գիշերը ժամը 03.30 սահմաններում դիմակավորված երկու անձիք՝ դանակով ու բենզինով լի շշով, մտնելով 1986 թվականին ծնված Հայարփի Մինասյանի՝ Գյումրու ավտոկայանի մոտակայքում գտնվող տնակը, նրան այրելու սպառնալիքով պահանջել են գումար և ոսկի: Վերջիններս տնից հափշտակել են գումար, տեխնիկա: Վերջինս բնակվել է իր անչափահաս որդու հետ:

Ինչպես Aravot.am-ին փոխանցեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ամսի 22-ին ևս մեկ ավազակային հարձակում է տեղի ունեցել Գյումրիում, այս անգամ Սևերսկի թաղամասում: Դարձյալ գիշերվա ժամը 03.30 սահմաններում հարձակվել են Սևերսկի թաղամասի 137/072 հասցեում բնակվող, 1947 թվականին ծնված Վարդուշ Թավրիզյանի վրա՝ նրանից դրամ և ոսկի պահանջելով: Ըստ Թավրիզյանի տված ցուցմունքի, իրենից ևս պահանջել են գումար և ոսկի, սակայն հափշտակել են 3 բջջային հեռախոս,, 10 հազար դրամ և մեկ նոթբուք:

Շիրակի մարզի դատախազի տեղեկացմամբ, ձեռագիրը գրեթե նույնն է, հանցագործությունները տեղի են ունենում գիշերվա նույն ժամին և հիմնականում թիրախ ընտրում են միայնակ ապրող մարդկանց: Րաֆֆի Ասլանյանի հաղորդած տվյալներով, այս տարվա մեջ 7-րդ ավազակային հարձակումն է տեղի ունեցել, երկուսը Շիրակի մարզի Ոսկեհասկ և Ախուրիկ գյուղերում (սրանք դեռ բացահայտված չեն), մնացածը` Գյումրիում: Դատախազի տեղեկացմամբ, ամսի 22-ին և 24-ին տեղի ունեցած դեպքերի առիթով հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (այն կոչվում է ավազակություն), հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930