Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՀ-ը մի շարք հանդիպումներ անցկացրեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում

Նոյեմբեր 28,2014 16:29

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» նախաձեռնության կողմից հայտարարված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության  եվրոպական շաբաթվա շրջանակներում նոյեմբերի 21-28-ն իրականացրել է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական ծրագիրը: Ներգրավված էին առավելապես երիտասարդներ, ովքեր հանդիպումների ընթացքում ստացել են ՄԻԱՎ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր, մասնակցել ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման, վարակի տարածման ուղիների վերաբերյալ քննարկումների, դիտել են թեմային առնչվող ֆիլմ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մոնիթորինգի և գնահատման ծառայության ղեկավար Նարինե Մեժլումյանը նշեց, որ դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի կանխարգելման համաշխարհային օրն է, և դրան նախորդող շաբաթվա ընթացքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանդիպում-քննարկումներ է ունեցել ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում։ Ն. Մեժլումյանն ընդգծում է, որ իրենց նպատակն է հնարավորինս շատ տեղեկություններ փոխանցել երիտասարդներին ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, առողջ ապրելակերպի վերաբերյալ, քանի որ տեղեկացված երիտասարդը նաև պաշտպանված է։

DSC_5628

Երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչը նկատում է, որ հանդիպումներին մասնակցող երիտասարդները հիմնականում տեղյակ են ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի մասին, սակայն դրան զուգահեռ որոշակի կարծրատիպեր կան հետազոտման առումով։ Նրանց հետազոտելու համար հատուկ շարժառիթ, համոզել, բացատրել է պետք։ «Հիմնականում չեն գնում հետազոտման՝ անգամ տեղյակ լինելով, որ իրենք ռիսկային վարքագիծ են դրսևորում։ Պետք է կարողանանք հասնել նրան, որ նախ՝ երիտասարդները հնարավորին չափ խուսափեն ռիսկային վարքագիծ վարելուց, և եթե անգամ դա չի հաջողվում, իմանան իրենց քայլերի հաջորդականությունը, և այն, թե ինչ պետք է անել, որպեսզի ՄԻԱՎ վարակից պաշտպանվեն իրենք, զերծ պահեն իրենց սիրելիներին»,- նշեց Նարինե Մեժլումյանը։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930