Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը կլուծի Հայաստանում հիմնարկների գերբեռնվածության խնդիրը

Նոյեմբեր 29,2014 16:18

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ներկա գտնվեցին 1200 դատապարտյալների համար նախատեսված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բացման արարողությանը:

Հայաստանում քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդրի լուծման համար 2007 թվականին սկսվել էին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շինարարական աշխատանքները, սակայն կասեցվել էին 2009-2010 թվականին՝ ֆինանսական խնդիրների պատճառով: Շինարարական աշխատանքները վերսկսվել էին 2011 թվականին:Հովհաննես

Ինչպես ներկայացրեց արդարադատության նախարարը, Հայաստանում բանտային համակարգը ժառանգություն է մնացել խորհրդային միության տարիներից, այն ունի բազմաթիվ արատավոր բարքեր, համակարգային հիմնախնդիրներ, զուրկ է մարդու իրավունքների պահպանության եւ հարգելու երաշխիքներից. «Չնայած ֆինանսական դժվարություններին, այնուամենայնիվ, հնարավորություն ընձեռնվեց պետական միջոցներից գումար տրամադրել միջազգային չափանիշներին համապատասխանող նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման համար: Այսօր մենք շահագործման ենք հանձնում անկախ Հայաստանում կառուցված առաջին քրեակատարողական հիմնարկը»:
Նախարարը տեղեկացրեց, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը իր վրա կվերցնի Հայաստանում հիմնարկների ծանրաբեռնվածության շուրջ 25 տոկոսը:ՔՀԿ

Այսօր բացման արարողության ժամանակ տեղեկացանք, որ ՔԿՀ-ն շահագործման է հանձնվելու երկու փուլով՝ առաջին փուլում այս տարվա նոյեմբերից, շահագործվելու են հիմնարկի վարչական, կարանտինային, հիվանդանոցային մասերը եւ 400 դատապարտյալների համար նախատեսված բնակելի հատվածները: Իսկ 2015 թվականի ավարտին, երկրորդ փուլով, կշահագործվի եւս 800 դատապարտյալների համար նախատեսված բնակելի հատված: Քրեակատարողական հիմնարկը փակ եւ կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների համար է:11

Հովհաննես Մանուկյանը, բացման արարողությունից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով  Հայաստանի ՔԿՀ-ներում առկա խնդիրներին եւ հատկապես Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի վերաբերյալ հնչած բողոքներին, նշեց, որ, իսկապես, Նուբարաշեն ՔԿՀ-ն պրոբլեմատիկ է. «Շենքը բավականին հին է, կոյուղային եւ ջրամատակարարման համակարգի խնդիրներ կան, պատերը ջուր են քաշում: Այդ պատճառով համապատասխան հաշվարկներ ենք իրականացրել եւ փորձելու ենք եկող տարվա ընթացքում շենքի բարեկարգման եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնել»: Նախարարի խոսքով՝ եթե «Նուբարաշենից» դեպի «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվեն դատապարտյալներ, ապա կլուծվի նաեւ «Նուբարաշենում» ծանրաբեռնվածության խնդիրը:ՔՀԿ

«Արմավիր» ՔԿՀ անվտանգության եւ տեխնիկական հագեցվածության հարցում աջակցություն է ցուցաբերել նաեւ ԱՄՆ կառավարությունը: Բացման արարողությանը ներկա Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քրեակատարողական համակարգի բարեփոխումներն անչափ կարեւոր են երկրի համար. «Այս նոր ժամանակակից շենքը գործի ամենահեշտ մասն է:Քրեակատարողական համակարգի աշխատանքը գնահատում են ոչ թե նրանով, թե որքան մարդ է այնտեղ պահվում, այլ թե ինչպես է կարողանում համակարգը աշխատել, որպեսզի նորից այնտեղ չվերադառնան»:
Հարցին, թե ինչպես է դեսպանը գնահատում Հայաստանում արդարադատության ոլորտը՝ մարդու իրավունքների պաշտպանության  տեսանկյունից, պատասխանեց, որ դրությունը կատարյալ չէ, բարեփոխումների անհրաժեշտություն կա, բայց հույս ունի,որ կան լավ կադրեր՝ այդ փոփոխություններն իրականացնելու համար:

«Արմավիր» ՔԿՀ-ի բացման արարողության ժամանակ նախագահը եւ նախարարը շրջեցին հիմնարկի տարածքով, նաեւ ծանոթացան դատապարտյալների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքներին, որոնք ներկայացված էին հանրությանը:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Քրեապետության քրեական խաչա-թագագողը ազգային եկեղեցիներ է բացում`քրեաաղոթատեղիներ`խունտայի հովանու ներքո:Ազգը չի կարողանում դատապարտել իրեն, որեմն դա կանի ինքը`նորին ամենայն Անկոչ Անիծյալը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930