Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Նալբանդյանը հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահ Դանիլո Աստորիին

Դեկտեմբեր 08,2014 19:38

Դեկտեմբերի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի Սենատի նախագահ Դանիլո Աստորիին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Ուրուգվայի հետ ձևավորված հարաբերությունները, և, չնայած այն հանգամանքին, որ երկու երկրների միջև հազարավոր կիլոմետրեր են ընկած, Հայաստանը և Ուրուգվայը մոտ երկրներ են, որոնց միավորում են ամուր բարեկամությունը և նվիրվածությունը համամարդկային արժեքներին:

Ուրուգվայի փոխնախագահը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և շեշտեց, որ Ուրուգվայը մեծապես գնահատում և կարևորում է բարեկամությունը Հայաստանի և հայ ժողովրդի հետ: Նա նշեց, որ երկու բարեկամ երկրներն ունեն պատմական ու մշակութային շատ ընդհանրություններ: Դանիլո Աստորին կարևորեց Ուրուգվայում հայկական մեծ համայնքի առկայությունը և Հայաստանի հետ փոխգործակցության խորացմանն ուղղված նրանց գործունեությունը:

Զրուցակիցներն ընդգծեցին, որ ս.թ. հուլիսին ՀՀ Նախագահի՝ Ուրուգվայ կատարած պետական այցելությունը, դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթղթերը նոր լիցք են հաղորդել երկկողմ համագործակցությանը։

Էդվարդ Նալբանդյանը հատուկ շեշտեց, որ դեռևս 1965թ. աշխարհում առաջինը ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Ուրուգվայը սկիզբ դրեց միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին։ Նախարարը երախտագիտություն հայտնեց Մոնտեվիդեոյում Հայոց Ցեղասպանության թանգարան հիմնելու որոշման համար։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։

Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները։ Այս առումով Դանիլո Աստորին ընդգծեց, որ Ուրուգվայը շարունակելու է աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031