Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրին միշտ համարվել է աշխարհի ամենասպորտային քաղաքներից մեկը».Գյումրու մանկավարժականի ռեկտոր

Դեկտեմբեր 08,2014 20:55

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ կատարած այցի ժամանակ ելույթ ունեցավ նաև այս բուհի ԲՀԿ-ական ռեկտոր  Վարդևան Գրիգորյանը:

Նա, խոսելով  80-ամյա ինստիտուտի հաջողություններից, տված կադրերից, առանձնացրեց սպորտի ոլորտը: «Գյումրին միշտ համարվել է աշխարհի ամենասպորտային քաղաքներից մեկը և’ խորհրդային տարիներին, և կարող եմ ասել նաև հիմա, որովհետև մեծ սպորտի հաջողությունները իսկապես աննախադեպ են: Միայն կարող եմ փաստել, որ Գյումրիի 10 շրջանավարտներ դարձել են օլիմպիական խաղերի չեմպիոններ և մրցանակակիրներ: Դա մի պետության հարստություն է, որովհետև  օլիմպիական չեմպիոնը ազգի և պետության համար  անգնահատելի անձնավորություն է: Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը մեծ ներդրում ունի Գյումրիի սպորտի զարգացման գործում: Ես միշտ ասել եմ ու այսօր էլ  ուզում եմ հիմնավորել, որ տարիներ շարունակ՝ մինչև մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության բաժնի բացվելը, Գյումրին ունեցել է տաղանդավոր մարզիկներ, որոնք փորձել են  ուսում ստանալ  Երևանում, քանի որ Գյումրիում  չի եղել համապատասխան կրթական հաստատություն: Եվ էդ տաղանդավոր մարզիկները 1-2 տարի հետո կամ թողել են սպորտը, կամ նվազել են նրանց  սպորտային հաջողությունները: Ես չեմ ուզում ասել, որ Երևանում չկան էդ լավ մարզիչները, ֆիզկուլտուրայի  ինստիտուտը չունի էդ հնարավորությունը, տարբերությունն այն է, որ մեր մարզիկները գնում էին , հիմնականում ապրում էին հանրակացարանում, փոխվում էր կենցաղը, փոխվում էին մարզիչները և 1-2 տարի հետո թողնում էին սպորտը: Եվ երբ Գյումրու մանկավարժական ինստիտուտում բացվեց այս մասնագիտությունը, իմիջիայլոց ես այդ մասնագիտության առաջին գերազանց շրջանավարտներից մեկն եմ, դրանից հետո Գյումրիի առաջին հաջողությունը  միջազգային ասպարեզում եղել է  1974 թվականին Վարդան Միլիտոսյանի՝  բարեկամության միջազգային մրցումների առաջին մեդալը նվաճելը:

Այսօր էլ մեր ֆիզդաստիարակության բաժնում սովորում են աշխարհի չեմպիոններ, օրինակ՝ Արթուր Ալեքսանյանը, ունենք երիտասարդների աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ: Իսկ մեր շրջանավարտներից  70-ից ավելին էսօր դարձել են Հայաստանի վաստակավոր մարզիչներ և ղեկավարում են  այն հիմնական մարզաձևերը, որոնք զարգացած են Հայաստանում: Այդ թվում նաև Ջուլֆալակյան Լևոնը, որն էսօր ղեկավարում է  հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականը, իսկ  հունահռոմեական հավաքականի հաջողությունները, հատկապես վերջին հաջողությունները, որ  երկու գյումրեցիներ կարողացան 8 ոսկե մեդալի մեջ երկուսը բերել Հայաստան», -հպարտությամբ ասաց մանկավարժականի ռեկտորը:

Մանրամասները տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031