Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտոնատար անձանց կեցվածքը փոխվել է». իրավաբան

Դեկտեմբեր 12,2014 19:30

«Լրագրողների նկատմամբ բռնությունները շարունակվում են, որպես կանոն հետաքննություն կատարվում է, որպես կանոն, երբեմն, նույնիսկ քրեական գործ է հարուցվում, բայց կարճվում հանցակազմի բացակայության պատճառով: Ես չեմ հիշում որեւէ դեպք, երբ քրեական գործը մինչեւ վերջ գնա»,- այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց իրավաբան Արա Ղազարյանը:

Անդրադառնալով Ա1+ -ի լրագրողի աշխատանքը խոչընդոտելու վերջին դեպքին, ասաց, որ նման դեպքերում ոստիկանությունը հայտարարում է, որ սպառնալիքը չի եղել իրական, բայց եթե այդ փաստերը քննվեին լրագրողի աշխատանքը խոչընդոտելու հոդվածով, ապա քրեական պատասխանատվության խոչընդոտողը կարժանանար.«Չեմ հիշում, որ նման դեպքերում պաշտոնատար անձինք դատապարտվեն իրենց հանցավոր արարքի համար: Սա վատ միտում է, վերջին ամիսներին էլ պաշտոնատար անձանց կեցվածքը փոխվել է»:

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանն էլ ասաց, որ լրագրողների նկատմամբ բռնությունները չեն մնացել 90-ականներում. «Կան բռնություններ ու միայն գրանցված բռնությունները չեն: Կան հազարավոր դեպքեր, բախումներ լրագրողի ու պաշտոնատար անձի, օլիգարխի կամ քրեական տարրի, որոնք չեն բացահայտվում, դրանց մասին ոչ ոք չի իմանում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031