Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատոնական Գյումրին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբեր 12,2014 23:48

Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում տեղադրված գլխավոր տոնածառի լույսերը դեռ չեն վառվել, փոխարենն այսօր վառվեցին մեկ այլ կենտրոնական հատվածի՝  «Նանե» հյուրանոցի դիմացի տոնածառի լույսերը: Հիշեցնենք, որ այս հյուրանոցը հիմնել են լիբանանահայ եղբայրներ՝ Հարութ, Շահե և Նառ Խաչատուրյանները, իսկ այստեղ գործող «Գոհար» երգչախումբը կրում է նրանց մոր անունը:

Այս տոնածառի զարդարանքը թեև տարիներ շարունակ չի փոխվում, սակայն այն միշտ համարվում է ամենանրբաճաշակը: Այս տեղանքն էլ Ձմեռ պապիների համար ամենաեկամտաբերն է:

PrevPhoto
NextPhoto

Քաղաքային իշխանությունները թեև քաղաքի մյուս կենտրոնական հատվածներն էլ քիչ, թե շատ զարդարել են, փորձել են քաղաքին տոնական տեսք հաղորդել, սակայն Գյումրու փողոցների աննկարագրելի ցեխերի ֆոնին այս ամենը իմաստազրկվել է ու բավական խղճուկ պատկեր է ստացվել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031