Լրահոս
Օրվա լրահոսը

COAF-ի ամենամյա դրամահավաք-երեկոյին հավաքագրված 2.4 միլիոն ԱՄՆ դոլարը կօգնի ընդլայնել զարգացման ծրագրերը ՀՀ գյուղական համայնքներում

Դեկտեմբեր 18,2014 17:57

Ս.թ. դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Չիպրիանի սրահում տեղի ունեցավ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) ամենամյա 11-րդ ճաշկերույթ-դրամահավաքը: Բարեգործական երեկոյի ավելի քան 450 մասնակիցների շարքում էին այնպիսի պատվավոր հյուրեր, ինչպիսիք են Վիկտոր Գարբերը, Սյուզան Քենդել Նյումանը և Թոնի Շաֆրազին: Արվեստի, մշակույթի և շոու բիզնեսի անվանի գործիչներ, հանրաճանաչ անձիք Մայքլ Արամը, Դոնալդ Բեքլերը, Էրիկ Բոգոսյանը, Փիթեր Բրանթը, Փաթրիշա Ֆիլդը, Հենրի Հեյը, Փիթեր Մարինոն, Ստեֆանի Սեյմուրը իրենց մասնակցությամբ համալրեցին Հիմնադրամի երկարամյա աջակիցների ցանկը:

COAF-ի ընթացիկ տարվա գործունեության առնչությամբ հատուկ մրցանակների արժանացան Հիմնադրամի մշտական աջակից ու բարերար Արա Արսլանյանը, ով ստացավ «Մարդասիրական գործունեության մրցանակը», և Ալեքսիս Օհանյանը, ում Հիմնադրամը պատվեց «Փկնե´նք սերունդը» մրցանակով՝ որպես ինտերնետում առաջին ձեռներեցներից ու ակտիվիստներից մեկի: Երկու մրցանակներն էլ պատվավոր հյուրերին հանձնեց Հիմնադրամի Խորհրդի անդամ, հանրահայտ դիզայներ՝ Մայքլ Արամը: Արդեն ութերորդ տարին անընդմեջ միջոցառումը վարեց ԱՄՆ-ում մեծ ճանաչում ունեցող, «Tony» և «Emmy» հեղինակավոր մրցանակների արժանացած դերասանուհի Անդրեա Մարտինը:

COAF-Gala

Երեկոն իրենց բացառիկ ելույթներով զարդարեցին օպերային երգի հանճար Իզաբել Բայրակդարյանն ու «The Voice» նախագծի եզրափակչի մասնակից Ուիլ Չամպլինը: Միջոցառման մշակութային հատվածում իրենց ելույթներով փայլեցին Հայաստանից հատուկ այդ նպատակով ժամանած երեխաներն ու երիտասարդները:

Տոնական ծրագիրը անրադարձ կատարեց Հիմնադրամի կողմից վերջերս գրանցած ձեռքբերումներին, ինչպես նաև մատնանշեց կազմակերպության նպատակային ծրագրի մասին, որի շրջանակներում զարգացման ծրագրերը կընդայնվեն և կընգգրկեն ավելի մեծ թվով գյուղեր: Հավաքագրված 2.4 միլիոն ԱՄՆ դոլարը կծախսվի Հայաստանում նորարարության ու գերազանցության չափանիշներին համապատասխանող կենտրոնի ստեղծման վրա, որը կհանդիսանա որպես շրջակա համայնքները միավորող հաստատություն: Հանգանակությունները կհատկացվեն նաև Հիմնադրամի կողմից աջակցություն ստացող գյուղերում ենթակառուցվածքային բարելավումներին, զարգացման այլ նախաձեռնություններին ու ծրագրերին:

Հայաստանի մանուկներ հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031