Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» աշխատակիցները վանկարկում են՝ «Աշ-խա-տա-վարձ» (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 26,2014 13:05 Share
Աջակցեք aravot.am-ին

«Նաիրիտի» աշխատակիցները այս պահին բողոքի ակցիա են սկսել Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրի դիմաց: Նրանք բողոքի երթով են հասել այստեղ «Նաիրիտից»: Իրենց պահանջների վերաբերյալ կառավարության երեկվա պատասխանը աշխատակիցներին չի գոհացրել եւ նրանք պնդում են, թե այստեղից չեն հեռանալու մինչեւ   նախագահը չլսի ու չկատարի իրենց պահանջները: Գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանի խոսքով՝ «Կառավարության պատասխանը լղոզված էր ու ոչինչ չասող: Ասում են՝ գնացեք սեփականատիրոջից ուզեք: Կառավարությունն էլ  10%-ի սեփականատերն է»: Ըստ նրա՝ փետրվարից 6-ից ավելի քան 2000 աշխատակից «Նաիրիտում» աշխատանք էլ չի ունենալու:

Այս պահին աշխատակիցները վանկարկում են՝ «Աշ-խա-տա-վարձ», «Վերադարձրեք մեր փողերը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: