Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվում է Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարցը

Հունվար 13,2015 12:17

«Գյումրիում ընտանիքի 6 անդամի սպանության և մեկ անդամին ծանր մարմնական վնասվածք հասցնելու գործով կասկածվող ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պավլովիչ Պերմյակովը գտնվում է ռուսական զորամասում»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը:

Նա մանրամասնեց. «Նրա հետ կատարվում են համատեղ քննչական գործողություներ, Գյումրիում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը, որը ներկա է գտնվել Պերմյակովի հարցաքննությանը»:

Մեր հարցին` Պերմյակովը ընդունե՞լ է մեղքը, Սոնա Տռուզյանը պատասխանեց. «Նա տվել է ցուցմունքներ, պատմել, թե ինչ է տեղի ունեցել զորամասի տարածքը լքելուց հետո: Այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն»:

Հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է կատարվելու գործի քննությունը` Պերմյակովը հանձնվելո՞ւ է հայկական կողմին, Սոնա Տռուզյանը հորդորեց դիմել ՀՀ Գլխավոր դատախազություն ու ասաց. «Գլխավոր դատախազությունը բանակցում է ռուսական կողմի հետ Պերմյակովին հանձնման շուրջ»:

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական` ԶԼՄ-ների հետ համագործակցության հարցերով Քրիստինե Մելքոնյանի հետ կապ հաստատել դեռ չհաջողվեց` պարզելու, թե ի վերջո ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Տեղեկությունների ստացման դեպքում կհաղորդենք առաջիկայում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031