Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրատեսիլում Իսպանիան կներկայացնի ՄՅՈՒ-ի դարպասապահ Դավիդ դե Խեայի ընկերուհին

Հունվար 15,2015 12:38 Share

Էդուրնե Գարսիա: Այս գեղեցկուհին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի ընկերուհին է, Ավստրիայում կայանալիք Եվրատեսիլում ներկայացնելու է Իսպանիան:

«Դավիդը շատ ուրախացավ, երբ նրան հայտնեցի, որ մասնակցելու եմ Եվրոպայի գլխավոր երաժշտական մրցույթին: Եվրատեսիլի կիսաեզրափակիչ փուլի ժամանակ նա զբաղված է լինելու Անգլիայի առաջնությունով: Բայց հույս ունեմ, որ եզրափակիչ փուլում կկարողանա իր ընտանիքի եւ ընկերների հետ ներկա լինել, որպեսզի միասին վայելենք այդ հաճույքը», – ասել է Գարսիան ԶԼՄ-ներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ en.wikipedia.org-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել