Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւտրականները արտգործնախարարությանն էլ ամոթանք տվեցին (Տեսանյութ) 

Հունվար 29,2015 13:47

Այս պահին առեւտրականները շրջանաձեւ երթ են կազմակերպել: Այն բանից հետո, երբ կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը իջավ եւ ակցիայի մասնակիցներին ասաց, որ իրենք ունեն առեւտրականների հեռախոսահամարները եւ հարկ եղած դեպքում կկապվեն, առեւտրականները որոշեցին որպես բողոքի  նշան Հանրապետության  հրապարակում շրջանաձեւ  երթ անել:

arevtrakanner_7 arevtrakanner_8

Հասնելով արտաքին գործերի նախարարության շենքին, առեւտրականները կանգնեցին եւ ոտքերով դոփելով ամոթանք տվեցին արտաքին գործերի նախարարությանը: Նրանց խոսքերով՝ արտգործնախարարությունը նույնպես մաս է կազմում կառավարությանը: Ակցիայի մասնակիցները վանկարկելով «միացում, միացում», ճանապարհին հանդիպած առեւտրականներին կոչ են անում միանալ իրենց: Երթի ժամանակ նրանք վանկարկում էին՝ «կասեցում, կասեցում», «պայքար, պայքար մինչեւ վերջ»: Առեւտրականների երթը ավարտվեց  կառավարության շենքի մոտ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031