Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 10000 կրակոց

Փետրվար 02,2015 12:05 Share

Առաջնագծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակում է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 31-ին և փետրվարի 1-ին հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 10000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով համապատասխան գործողությունների:

 ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728