Լրահոս
Օրվա լրահոսը

Սուսաննա Գաբոյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը «Moscow Open»-ում առաջատարների շարքում են

Փետրվար 02,2015 15:21

Ռուսաստանի մայրաքաղաքում մեկնարկած շախմատի «Moscow Open» ներկայացուցչական գերմրցաշարի երկրորդ տուրից հետո Հայաստանի կանանց նորընծա չեմպիոնուհի Սուսաննա Գաբոյանը, որը հանդես է գալիս կանանց ուժեղագույնների խմբում, 136 մասնակիցների պայքարում եւս 18 շախմատիստուհիների հետ վաստակել է 2,0 միավոր եւ ընթանում է առաջատարների խմբում:

Հարյուր տոկոսանոց արդյունք ունի նաեւ տղամարդկանց «A» խմբում ընդգրկված գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը, որը լրացուցիչ ցուցանիշներով առայժմ 4-րդն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը`moscowchess.org-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728