Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի՝ շինարարական աշխատանքների պատճառով

Փետրվար 04,2015 14:21

Փետրվարի 4-ից 6-ը Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի՝ տարածքում
ընթացող շինարարական աշխատանքների պատճառով: Փետրվարի 7-ից կենդանաբանական  այգին սովորականի պես բաց կլինի 10:00-ից 17:00:

Վերջին ամիսներին Երևանի կենդանաբանական այգու տարբեր հատվածներ
բարեկարգվում են՝ ի հայտ բերելով ժամանակակից բազմագործառույթ կառույցներ:
Այժմ այգում կառուցվող ամենակարևոր շենքերից է կենդանաբուժական կլինիկան:
Վերանորոգման է ենթարկվում նաև աշտարակ-թռչնարանը, որը շուտով կվերածվի
տոմսարկղեր և տեղեկատվական կենտրոն մեկտեղող մուտքային համալիրի:

Խորհրդային ժամանակաշրջանից մնացած կենդանիների փոքրիկ խցերին աստիճանաբար
փոխարինելու կգան ընդարձակ ազատավանդակները: Այս տարի Երևանի
կենդանաբանական այգում կբացվի նաև Հայաստանում առաջին ներառական
խաղահրապարակը՝ հասանելի բոլոր կարողությունների երեխաների համար:

Երևանի կենդանաբանական այգի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728