Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մեր արտաքին դիվանագիտության չդադարող աշխատանքը տալիս է իր արդյունքը.  Հ. Նաղդալյան

Փետրվար 04,2015 16:28

-Տիկին Նաղդալյան, ինչպե՞ս եք գնահատում համանախագահ երկրների վերջերս տարածած հայտարարությունը, արդյոք կարո՞ղ ենք արձանագրել, որ սառույցը ի վերջո հալվեց և, կարծես թե, միտում կա հրաժարվելու  հավասարության նշան դնելու քաղաքականությունից:

-Մինսկի խմբի համանախագահների այս հայտարարությունը կարծես առաջին անգամ տարբերվում է այն ստանդարտ հայտարարություններից , որոնց վերաբերյալ հնչել են մեր բազմաթիվ դժգոհությունները, առ այն, որ հավասար վերաբերմունք է ցուցաբերվում կողմերին, և մեր արտաքին գերատեսչության աշխատանքները քայլ առ քայլ բերում են նրան, որ անգամ դիվանագիտական փաստաթղթերում դիվանագիտական լեզուն համատեղվի իրերն իրենց անունով կոչելու մոտեցման հետ: Հայտարարության մեջ համանախագահները Ադրբեջանին մեղադրում են հրադադարի պարտավորությունները չպահպանելու, անցյալ տարվանից ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ շփման գծում բռնությունների աճի համար, որն անընդունելի է, և պահանջում են դադարեցնել դրանք՝ վստահության վերականգման և Լեռնային Ղարաբաղցի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու համար:

Սա, կարծում եմ, էապես տարբերվում է նախորդ հայտարարություններից և արձանագրում է նոր եղանակ բանակցային գործընթացում:

Ի վերջո, բոլորն էլ հասկանում են, որ Ադրբեջանի ջանքերը ՝փոխելու բանակցային գործընթացի ընթացքը, դատապարտված են , և որքան էլ սպառազինվեն, որքան էլ նավթադոլարներով զենքեր և լոբիստներ գնեն՝ հուսալով, թե իրենց նավթը ավելի ծանր է, քան մեր արյունը, միևնույն է ՝անօգուտ է, քանզի մեր պայքարն արդար է, մենք թե ռազմի թե դիվանագիտական դաշտում պայքարում ենք  մեր հայրենիքի, մեր ազատության ու անկախության համար, ազգովի այդ պայքարի մեջ ենք և գիտենք , թե ինչի համար ենք պայքարում, իսկ նրանք՝ զինվոր թե պաշտոնյա, մեկ պայքարի մեջ են, որը չգիտեն էլ, թե ինչի համար է, ուստի չի կարող հաջողություն բերել:

Ժամանակ առ ժամանակ մեր մամուլում կամ քաղաքական դաշտում հանիրավի ու անտեղի քննադատություն է հնչում արտգործնախարարության աշխատանքների իմաստով՝ մոռանալով, որ այդ աշխատանքները խիստ յուրօրինակ բնույթի են, դրանց ընթացքը տեսանելի չէ, որպես կանոն, դրանց ցուցված չէ հրապարակայնությունը և ցուցադրականությունը, ընթացիկ ,,գովազդը,, կամ PR-ը, միջանկյալ տեղեկատվությունը կամ սպասելիքների վերաբերյալ հայտարարությունները կարող են վնասել սպասվելիք արդյունքին, դրանք նաև  ժամանակի առումով պահպանողական են, բայց մենք հիմա տեսնում ենք, որ ոչ մի պահ չդադարող աշխատանքը տալիս է իր արդյունքը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728