Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը խորհրդաժողովի կեսից գնաց

Փետրվար 05,2015 16:09

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովը դեռ շարունակվում է: Սակայն այս պահին ինքը՝ տանտերը ներկա չէ: Նա խորհրդաժողովի կեսից լքեց դահլիճը:

Իվետա Տոնոյանից երբ հետաքրքրվեցինք, թե ուր է Գագիկ Ծառուկյանը, նա պատասխանեց, որ գնացել է կարեւոր հանդիպման, որը չպլանավորված էր: Հանկարծակի զանգեցին՝ կանչեցին: Իվետա Տոնոյանն ասաց, որ խորհրդաժողովի վերջում հավանաբար Գագիկ Ծառուկյանը կհասցնի գալ:

Գագիկ Ծառուկյանը մինչ այդ լրագրողների բազմաթիվ հարցեր թողել էր անպատասխան՝ ասելով, որ հավաքի վերջում կխոսեմ: Ընդ որում՝ նշել էր նաեւ հարցերի քանակը՝ «կպատասխանեմ  3 հարցի»:

Լրագրողներից մեկի հարցին՝ բայց Դուք լինելո՞ւ եք հավաքի վերջում՝ Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728