Լրահոս
Օրվա լրահոսը

Հերացի փողոցում ավտովթարներն ու խցանումներն անպակաս են

Փետրվար 09,2015 17:30

Հերացի փողոցում վթարների հիմնական պատճառը ծննդատան հարեւանությամբ գտնվող հետիոտնային անցումն է: Փողոցը անցումով հատող քաղաքացիներին ճանապարհ տալու համար վարորդները կտրուկ արգելակում են՝ միմյանց հետեւից «ուտելով» հարվածներ:

Ընդամենը մի քանի մետր այն կողմ վերգետնյա անցում կա, որը կառուցվեց այս ծանրաբեռնված փողոցը հատող քաղաքացիների անցուդարձն անվտանգ ապահովելու համար, սակայն Ճանապարհային ոստիկանության կողմից հետիոտնային անցումն այդպես էլ «չապամոնտաժվեց»: Դրա պատճառով նույնիսկ ոչ պիկ ժամերին Հերացի փողոցում մշտապես խցանումներ են:

Լուսանկարը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
07.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728