Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հիմքերը դեռ պարզ չեն

Փետրվար 16,2015 14:19

«Ես կարծում եմ, որ երբ արդեն ուսումնասիրությունները ավարտվեն, այդ ժամանակ նաև կասվի ձեզ` հանձնարարվել է աշխատակազմին, կներկայացնենք, կզեկուցեն, այնուհետև կասեմ», – այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին`մինչ այժմ հարգելի համարված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բացակայություններն ինչպե՞ս են անհարգելի համարվելու:

Ճշտող հարցին՝ Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեությունն է, թե՞ բացակայությունները մանդատից զրկելու պատճառ դառնալու, Գալուստ Սահակյանը նկատեց. «Ձեռնարկատիրական գործունեությունը ԱԺ նախագահի լիազորությունների շրջանակում չէ… Կներկայացվի, կքննարկվի, ձեզ էլ տեղյակ կպահվի, ուսումնասիրությունը բևեռված չէ, բոլոր խմբակցություններին է վերաբերում, քաղաքական հետապնդման խնդիր գոյություն չունի»:

Գալուստ Սահակյանի խոսքով՝ ինքը և իր քաղաքական թիմը փորձել են այնպես անել, որպեսզի լարվածություն չառաջանա խորհրդարանում և համագործակցություն լինի. «Բայց դա էլ իր վերջն ու վախճանը պետք է ունենար»:

Ինչ վերաբերում է եռյակի`ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», կողմից փետրվարի քսանին հրավիրված համապետական հանրահավաքին, Գալուստ Սահակյանը հեգնեց. «Ես չեմ մասնակցելու, տագնապների կողմնակից չեմ, որ մտածեմ, ինչ է լինելու»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ նախագահը խոսում է այն մասին, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն քաղաքականությունից հասկացող ու գրագետ մարդիկ, իսկ ԱԺ նախագահն էլ չի փայլում իր գրագիտությամբ, ԱԺ նախագահն արձագանքեց. «Գիտեք դա ինչից է գալիս՝ ես ուսուցիչ եմ, բայց լավ ուսուցիչ չեմ եղել, դրա համար էլ Դուք այսօր այդ վիճակի մեջ եք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728