Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի անվտանգությունն ապահովող ոստիկաններն աշխատանքից ազատվել են. azatutyun.am

Փետրվար 16,2015 14:56

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրան պատկանող տարածքների անվտանգությունը ապահովող Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության շուրջ 200 աշխատակիցներ վերջին օրերին ազատվել են աշխատանքից՝ այսօր «Ազատության» հետ զրույցում հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Հարցին, թե Ծառուկյանին ու նրան պատկանող տարածքների անվտանգությունը ապահովող անձինք ինչո՞ւ այժմ նման զանգվածային ձևով ազատվեցին աշխատանքից, ուժային կառույցից պատասխանեցին․ – «Ընթացող բարեփոխումների շրջանակում պետական պահպանության գլխավոր վարչությունում աշխատակիցների պայմանագրերը մշտապես են ստուգվում և վերանայվում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728