Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ փախստականի շնորհիվ Ամերիկայի նահանգներից մեկը ճանաչել է հայոց ցեղասպանությունը

Փետրվար 19,2015 18:33

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վստահեցնում է, որ վերջին տարիներին Հայաստանը գրեթե լուծել է փախստականների սոցիալական ու բնակարանային խնդիրները:

«Բոլոր այն հանրակացարանները, որտեղ տեղավորվեցին մեծ մասը սեփականաշնորհվեց ու տրվեց նրանց: Նրանք այսօր ինտեգրված են մեր հասարակությունում, չունեն այնպիսի խնդիրներ, ինչպիսին է լեզուն, կրթությունն ու մշակույթը»,- այսօր սփյուռքի նախարարությունում ասաց նախարարը: Այսօր Ադրբեջանի փախստականների հիմնախնդիրների թեմայով փակ քննարկում էր նախարարությունում:  Լրագրողներին թույլ չտվեցին մասնակցել:

Նախարարի խոսքով, առաջիկայում կլրանա Սումգայիթյան  ողբերգության 27-րդ տարելիցը, ու հենց այդ ողբերգության հետեւանքով ադրբեջանական ԽՍՀ-ից 400.00 մարդ բռնագաղթվեց, միայն այն բանի համար, որ ուներ այլ  ազգություն ու այլ դավանանք. «400.000 փախստականի ընդունեցինք Հայաստան, երբ պատերազմ էր, շրջափակված էինք ու երկրաշարժի հետեւանքով Հայաստանը ծանր վիճակում էր»:

Նա նաեւ ասաց, որ նախատեսել են ադրբեջանական ԽՍՀ-ից բռնագաղթվածների համար կառույցներ ու կազմակերպություններ ստեղծել, իսկ աշնանը Հայաստանում  համապատասխան համագումար հրավիրել:

Հրանուշ Հակոբյանը նաեւ պատմեց, որ Ամերիկայի նահանգներից մեկում Բաքվից բռնագաղթված մի աղջիկ փաստաբան է դարձել ու հրապարակել ջարդերի վերաբերյալ իր տեղեկություններն ու տեսածը եւ  հասել նրան, որ այդ նահանգը ճանաչել է  ցեղասպանությունը եւ այնտեղ  հասկացել են` ով է թուրքը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728