Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. «Բաքուն ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր արհամարհանքը միջնորդների առաջարկությունների նկատմամբ»

Մարտ 03,2015 15:09

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը Aravot.am կայքի հարցին

– Պարոն նախարար, ինչպե՞ս կմեկնաբանեիք իրավիճակի սրումը սահմանագծին։

– Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի սադրանքների հետևանքով կրկին լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջան – Արցախ շփման գծում, որը հանգեցրել է մարդկային զոհերի։

Ադրբեջանական կողմը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչպես է վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական կոչերին՝ խստորեն հետևելու հրադադարի պահպանմանը և զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից։

Մինսկի խմբի համանախագահները՝ տարածաշրջան վերջին այցելության արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ, նշել էին, որ Նախագահները համաձայնվել են քննարկել զինադադարի ամրապնդմանն ուղղված եռանախագահների առաջարկները։ Վերոհիշյալ սադրանքներով Բաքուն ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր արհամարհանքը միջնորդների առաջարկությունների նկատմամբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031