Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոկայանատեղիների վճարումները կարելի է կատարել նաև վճարային տերմինալներով

Մարտ 10,2015 11:15

Մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների ներդրմանը զուգահեռ գործում էին վճարման մի քանի տարբերակներ:  Այդուհանդերձ,  ելնելով  նաև միջազգային փորձից,  սպասարկող օպերատորին`«Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությանը առաջարկվեց  ներկրել և վճարահաշվարկային ժամանակակից տերմինալներ տեղադրել ավտոկայանատեղիներին հարակից տարածքներում: Երևանի ավագանու որոշմամբ գործող վճարման ձևերին արդեն ավելացել են նաև վճարային տերմինալները, որոնց թիվն աստիճանաբար կշատանա: Դրանց տեղադրումը սկսվել է փետրվարից:

Առաջին փուլով տեղադրվում են Կենտրոն և Արաբկիր վարչական  շրջանների ավտոկայանատեղերի հարակից տարածքների վճարահաշվարկային տերմինալները, որից հետո, 2-րդ և 3-րդ փուլերով արդեն կտեղադրվեն նաև այլ վարչական շրջաններում:  Ի դեպ, այս տերմինալներով կարելի է վճարումներ կատարել նաև կոմունալ–կենցաղային, բջջային կապի և այլ ծառայությունների համար, ընդ որում՝ առանց միջնորդավճարի: Այս հարցում, որպես գործընկեր կառույց, «Փարկինգ Սիթի Սերվիսի»  հետ համագործակցում են « S  PAY »  և « EASY PAY» ընկերությունները: Տերմինալները տեղադրվում են կամ վճարովի կայանատեղերի մասին վկայող ցուցանակի կողքին, կամ հարակից որևէ հարմար հատվածում: Սկզբունքն այնպիսին է, որ չլինի այնպիսի փողոց, որտեղ գործի կայանատեղի, սակայն բացակայի տերմինալը: Տերմինալների տեղադրմամբ դրանցից օգտվողների թիվը, ըստ հաշվարկների, կտրուկ կաճի, իսկ սխալվելու դեպքերի հավանականությունն ու սխալի  պարզաբանման հետ կապված քաշքշուքները գրեթե կբացառվեն:
Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031