Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Խաչատրյան. «Թուրքերը պետք է անդրադառնան իրենց չշպարված անցյալին» (Տեսանյութ) 

Մարտ 11,2015 16:05

Այսօր՝ մարտի 11-ին, Թեքեյան մշակութային միությունում Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոնը, «Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունը, Գերագույն Խորհուրդ պատգամավորական ակումբը կազմակերպել էին քննարկում՝ «Մերձավոր Արևելքի ժողովուրդների ոչնչացման արդի քաղաքականության նոր նկրտումները և նրա առնչությունները Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունների հետ» թեմայով:

Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոնի ղեկավար Օնիկ Մնացականյանն ասաց, որ հավաքը նվիրված է մասնավորապես ասորիների, հույների, նաեւ եզդիների ցեղասպանությանը: Եզդի համայնքի ներկայացուցիչները միջոցառմանը չէին մասնակցում, կազմակերպիչների ասելով՝ հարգելի պատճառով:

ԱԺ նախկին պատգամավոր, կրոնագետ եւ աստվածաբան Վարդան Խաչատրյանը նշեց, որ նախորդ քննարկման ժամանակ Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոնի ընդունած բանաձեւն ուղարկվել է արտասահման: Նրա խոսքով, այնտեղ շեշտադրում կար, որ գործ ունենք պետական գենոցիդալ քաղաքականության հետ. «Գոյություն է ունեցել պետական ծրագիր, ներկայացվել է, որ քրիստոնյաներին եւ ռուսներին սատարած հայերի ոչնչացման ծրագիրը ելնում էր Թուրքիայի շահերից»:

Ըստ բանախոսի, բանաձեւի վերաշեշտադրման արդյունքում փաստվել է, որ ցեղասպանություն միայն հայերի հանդեպ չի իրականացվել, այժմ էլ նույն տարածաշրջանում գործ ունենք ցեղասպանությունների հետ, որովհետեւ ժամանակին Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը արժանի գնահատական չի ստացել: «Մարդկության գերխնդիրն է ցեղասպանության արմատների եւ պատճառների տարբերակումը…Ցեղասպանության հիմքերը չպետք է փնտրել այսօրվա իսլամական ծայրահեղականների մոտ:Եվ եթե չանդրադարձան չշպարված անցյալին, չընդունեցին իրենց դեմքը, մարդատյացության քաղաքականությունը չի կարող մնալ անպատիժ»,-ասում է Վարդան Խաչատրյանը: Նա հավելեց, որ առաջիկայում հեռուստակամուրջների շարք է նախատեսվում:

Հույների «Պատրիդա» հ\կ-ի նախագահ Էդուարդ Փոլատովը համամիտ չէ հայերի ու ու հույների ցեղասպանության արդյունքում նահատակվածների այն թվի հետ, որ ներկայացվում է: Նա կարծում է, ավելի շատ հայեր ու հույներ են զոհվել Թուրքիայի վարած քաղաքականության ու բռնությունների արդյունքում: «Թուրքերը չեն սպանում քրիստոնյա հային, նրանք կարող են նաեւ մահմեդական հային սպանել, այսինքն՝ գենը, նրանց կատարածը գենոցիդ է…Այդ ամենի հետեւանքները տեսնում ենք Լիբանանում, Սիրիայում, լսում ենք Էրդողանի ցինիկ արտահայտությունները՝ կապված այն ամենի հետ, որ նրան հարց են տվել հայ, հույն լինելու վերաբերյալ…Մենք ատելություն չունենք թուրք ժողովրդի հանդեպ, բայց ժամանակն է իրերն իրենց անունով կոչել…»:

Մանրամասները` տեսանյութում

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031