Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Բա մենք խի՞ ենք ասում՝ ավազակապետություն է, ախպեր ջան»

Մարտ 18,2015 18:21

Վերջերս ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին փողոցում մոտեցան մի խումբ քաղաքացիներ եւ սկսեցին բազմաթիվ բողոքներ ներկայացնել իշխանություններից: Մեկը խնդրում էր ԱԺ-ում գազի հաշվիչների հարցը բարձրացնել, մյուսը՝ ինքնասպանությունների աճի, մեկ ուրիշը՝ չափից շատ գեներալների. «Գեներալ ա, որ աճում ա», – բողոքում էին նրանք:

Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ ինքը մի անգամ անդրադարձել է ոստիկանական համակարգին եւ հրապարակել է, թե ինչքան ուռճացված է ոստիկանական ապարատը. «100 հազար մարդու վրա գալիս է 1000 ոստիկան»:

Zurabyan_02

Քաղաքացիներից մեկը դժգոհեց. «Գազը մեր վրա ծախում են ամենապակասը 1500 դոլարով, հիմա էլ ուզում են թանկացնեն»: Ըստ Լեւոն Զուրաբյանի, «գազի անունը դրել են էժան, իբր սահմանի վրա 189 դոլարով առնում ենք, բայց հիմնական թանկացումը լինում է սահմանից մինչեւ այստեղ, որովհետեւ այդ համակարգը կոռուպցիոն համակարգ է»:

Քաղաքացիները բողոքեցին, որ բացի թանկությունից, նաեւ հաշվիչն է արագ պտտվում: Լեւոն Զուրաբյանն էլ հաստատեց. «Բա մենք խի՞ ենք ասում՝ ավազակապետություն է, ախպեր ջան»:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը հորդորում էր հավաքվածներին, որ անպայման հետեւեն ԱԺ-ում իրենց ելույթներին եւ բոլոր հարցերի պատասխանները կստանան: Քաղաքացիներից մեկը հակադարձեց. «Ես մեծ մարդ եմ, մենակ գրել-կարդալ գիտեմ, ինտերնետ չունեմ, հերիք ա մեր էսքան տեսածը, ինտերնետն ի՞նչ եմ անում»:

Zurabyan_03

Քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ հեռուստաալիքները կրճատվելու են: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ եթե ուզենային, կարող էին 60-70 ալիք բացեին. «Բայց չեն անում, որովհետեւ չեն ուզում, որ մենք հեռուստատեսություն բացենք: Եղածը չեն կրճատի, չէ: Հիմա ընդամենը կա 18 հաճախականություն, այդ 18-ն էլ իրենց վերահսկողության տակ են վերցնում: Հիմա իրենք շատ հանգիստ կարող էին ավելացնել այդ թիվը: 24 ալիք կարող են բացել, բայց չեն անում, էլ չասած, որ հիմնական հաճախականությունը Հայաստանի տվել են միջազգային հանրությանը, չեն պահել»:

Մարդիկ պատգամավորից հետաքրքրվեցին, թե Սահմանադրական փոփոխությունները ե՞րբ են լինելու: Լեւոն Զուրաբյանն էլ պատասխանեց. «Երբ ուզի՝ կարա անի: Բայց խնդիրը դա չի: Խնդիրն այն է, որ մինչեւ 2018-ը պիտի կարողանա իր թիմին համոզի, որ ինքը կարողանում է Սահմանադրությունը փոխել ու իր իշխանությունը երկարացնել: Եթե ինքը չի կարողանում դա, օրինակ, այս տարի համոզի, արդեն մեծ պրոբլեմ է ունենալու: Կաղ բադիկ է դառնում, էլի»:

ՀԱԿ համախոհները համեմատությունն անտեղի համարեցին. «Էդ գյոզալական, լուսի պես թռչունի անունը ո՞նց եք դնում Սերժ Սարգսյանի վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031