Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. «Չի բացառվում, որ պատգամավորների թիվը կրճատվի»

Մարտ 19,2015 13:18

«Մենք ողջունում ենք այլ քաղաքական ուժերի հետ սահմանադրական փոփոխությունների մասին քննարկումները, քանի որ ճիշտ չի լինի առանց նրանց կարծիքը հաշվի առնելու մայր օրենքում ընդունել փոփոխություն»,- մարտի 19-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Նա հայտնեց, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը առաջարկել է բոլոր քաղաքական ուժերին մինչեւ մայիսի 5-ը ներկայացնել առաջարկություններ եւ կարծիքներ. «Կարծում եմ՝  ներկայացրած բոլոր կարծիքներն ու առաջարկությունները մայր օրենքում անպայման իրենց դերը կգտնեն: Այդ առումով՝ կարեւորում եմ քննարկումները քաղաքական ուժերի հետ, որոնք ցանկություն էին հայտնել մասնակցել քննարկումներին: Կարծում եմ՝ այն քաղաքական ուժերը, որոնք քննադատում են, դա նույնպես մասնակցություն է սահմանադրական բարեփոխումների քննարկումներին: Եվ կարծում եմ, որ այդ քննադատությունները նույնպես հավուր պատշաճի իրենց տեղը կգտնեն բարեփոխած նախագծում»:

Անդրադառնալով կառավարման համակարգին՝ պարոն Մելիքյանն ասաց, որ հայեցակարգում առաջարկություն կա անցնել խորհրդարանական համակարգին, որն ընդունված է որպես կառավարման ավելի ժողովրդավարական տարբերակ. «Նախագահը իր ելույթում նշեց նաեւ, որ բավականին հարցեր դեռ կան այդ առումով, հատկապես՝ արտաքին անվտանգության ապահովման առումով, ինչպես նաեւ ներքին կայունության ապահովման առումով: Կարծում եմ, որ քննարկումների ընթացքում մենք անպայման կգանք մեկ ընդհանուր եզրակացության, թե ինչպիսի կառավարման համակարգ է նպատակահարմար առաջադրել մեր տիպի երկրում՝ հետագա գործունեությունը իրականացնելու համար: Սահմանադրական բարեփոխումը միայն կառավարման համակարգի բարեփոխում չէ, այն հետապնդում է նաեւ դատաիրավական համակարգի բարեփոխում, հետապնդում է նաեւ քաղաքական կուսակցությունների համագործակցության, նրանց հետագա իրավունքների եւ պարտականությունների համակարգ, այն ընդգրկում է նաեւ քաղաքացիական հասարակության ձեւավորում, մարդու իրավունքների պաշտպանության խորացում, ինչպես նաեւ արտաքին անվտանգության ապահովում, տնտեսական համակարգի ձեւավորում. Սա մի ամբողջություն է, որը պետք է տեղ գտնի բարեփոխված տարբերակում»:

Հարցին, թե խոսակցություններ կան՝ պատգամավորների թվի կրճատման մասին, արդյոք դա համապատասխանո՞ւմ է իրականությանը, նա պատասխանեց. «Չի բացառվում, որովհետեւ քաղաքական ուժերի կողմից հնչում են նաեւ այդպիսի առաջարկություններ: Կարծում եմ՝ այդ առաջարկությունը նույնպես քննարկման կդրվի եւ քաղաքական ուժերի կողմից միասնաբար կընդունվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031