Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. Եվրանեսթում ընդունված բանաձեւը կնպաստի՝ Արեւելյան գործընկերության երկրներում Հայոց ցեղասպանության դատապարտմանը

Մարտ 19,2015 13:25

Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը մարտի 19-ին «Հենարան» մամուլի ակումբում ասուլիսի ընթացքում անդրադարձավ մարտի 16-18-ը Հայաստանում տեղի ունեցած Եվրանեսթի լիագումար նիստին:

«Լիագումար նիստի ընթացքում մեզ համար շատ կարեւոր բանաձեւ ընդունվեց՝ ցեղասպանության դատապարտման մասին: Բանաձեւը կարեւորում եմ հատկապես այն առումով, որ Եվրանեսթի անդամ Արեւելյան գործընկերության երկրների մեծ մասը Հայոց ցեղասպանությունը չեն ճանաչել եւ չեն դատապարտել, այս բանաձեւի ընդունումը իրենց երկրներում նույնպես կընդունվի, քննարկումների կդրվի եւ համոզված եմ՝ առաջիկայում նույնպես այդ երկրներում կդատապարտվի ցեղասպանությունը»,- ասաց նա:

Ըստ նրա՝ ողջունելի է լիագումար նիստի ընթացքում Հայաստանի պատվիրակության հայտարարությունները, թե պատրաստ ենք համագործակցության Եվրամիության հետ բոլոր ընդունելի ձեւաչափերով. «Ողջունում եմ Եվրամիության այն գնահատականը, որ Եվրամիությունը նույնպես պատրաստ է համագործակցել եւ խորացնել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության բոլոր այն ոլորտներում, որոնք նպատակահարմար է գտնում, կարող եմ նշել հատկապես՝            քաղաքական, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության, դատական համակարգի բարեփոխումների եւ այլ բնագավառներում: Կարծում եմ՝ համագործակցությունը Եվրամիության հետ այդ բնագավառներում հետագայում նույնպես ավելի կխորացվի, եւ Հայաստանը իր պատրաստակամությունն է հայտնել Եվրամիության հետ այդ բնագավառներում խորացնել համագործակցությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031