Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական կողմը 12-14 զոհ ունի

Մարտ 19,2015 17:57

ԼՂՀ պաշտպանության բանակն արդեն հաստատել է, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպի արդյունքում հայկական կողմը երեք զոհ եւ չորս վիրավոր ունի: Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին փախուստի դիմել, այնուհետև, հետապնդելով նրանց, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին իրենց դիրքերի մատույցներում:

Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայող վիրավորվել է:

Aravot.am-ի տեղեկություններով, վերջին երկու օրերին սահմանային իրավիճակը կրկին լարված է եղել: Ինչ-որ մի պահի դադար է գրանցվել, ինչի արդյունքում, հայկական կողմը հավանաբար, փոքր ինչ կորցրել է զգոնությունը: Այդ ընթացքում հակառակորդը հասցրել է դարանակալել: Երբ հայկական ստորաբաժանումը մի հենակետից մյուսն է փորձել տեղափոխվել՝ հակառակորդը հարձակում է գործել: Հարձակումը եղել է գնդացիրներով եւ նռնականետերով: Մեր տեղեկություններով, դարանակալած խումբը եղել է ադրբեջանական բանակի դիվերսիոն-հետախուզական գունդը, մոտ երեսուն մարդ: Հայկական կողմի զինվորներն անհամեմատ քիչ են եղել: Ու մինչ տեղ կհասներ օգնությունը՝ կարողացել են երեք ադրբեջանցի զինվորի վնասազերծել: Հայկական կողմի օգնության տեղ հասնելուն պես ադրբեջանցիները նահանջել են: Մերոնք ադրբեջանցիներին հետապնդել են մինչեւ ադրբեջանական դիրքեր: Տարբերակ կա, որ մի քանի զոհ ադրբեջանական կողմը տվել է սեփական դիրքերում:

Ի դեպ, նահանջելիս, ադրբեջանցիները մի քանի խմբի են բաժանվել: Նահանջելու ընթացքում ադրբեջանական կողմից եվս 2-3 մարդ է զոհվել՝ պայթել են ականների վրա: Եվս 7 զոհ ադրբեջանական կողմն ունեցել է բաց դաշտում, հայ դիպուկահարների գնդակից: Ադրբեջանական կողմի զոհերը, մեր տեղեկություններով, ընդհանուր առմամբ, նվազագույնը 12-ն են: Կա վարկած, որ 14-ն են:

Aravot.am-ի տեղեկություններով, հայկական կողմի վիրավորներից երկուսի վիճակը բավական ծանր է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արա says:

    Քսանվեցերորդ անգամ կրկնում եմ…

    Թշնամին զոհ չի ունենում…
    Կորուստ, սպանված,ոչնչացված… բայց ոչ զոհ…

  2. ռուբեն says:

    Առավոտ-ին առաջարկում եմ կազմակերպել հայոց լեզվի դասեր իր աշխատակցների եվ կառավարության որոշ անդամների համար;

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031