Լրահոս
Օրվա լրահոսը

 16-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Մարտ 21,2015 12:48

Ոստիկանության պաշտոնական կայքը գրում է՝ ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Գյումրի քաղաքի 16-ամյա բնակչուհի Լիլիթ Թոսունյանը, որը մարտի 2-ին տնից դուրս էր եկել և նրա գտնվելու վայրն անհայտ էր:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների և Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 20-ին, ժամը 20.40-ին, աղջիկը հայտնաբերվել է Սիսիան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկում և ներկայացվել Սիսիանի բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան Գյումրի տեղափոխելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031