Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կարեն Բեքարյան. Եվրամիության հետ հարաբերությունների անորոշ փուլը Հայաստանը հաղթահարել է

Մարտ 24,2015 15:11

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը մարտի 24-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ պետք է մի քանի խնդիրներ ուսումնասիրել եւ դրանց հիման վրա վերլուծել վերջին շրջանում կատարվածը:

«Առաջինը՝ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո ինչ-որ տեղ անորոշության միտումներ էին տալիս: Երկրորդը՝ որքանո՞վ է տատանվել կամ ձեւափոխվում Եվրամիության քաղաքականությունը Արեւելյան գործընկերության կամ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում, եւ այդ առումով ի՞նչ միտումներ կարելի է ակնկալել, թե՛ ընդհանրապես այդ գործընկերության շրջանակներում, թե՛ ԵՄ-ՀՀ ձեւաչափում: Երրորդ՝ որքանո՞վ է Եվրամիությունը զգայուն Հայաստանի Հանրապետության համար գերակա խնդիրների նկատմամբ»,- ասաց նա:

Ըստ նրա՝ եվրոպական շաբաթը ցույց տվեց, որ այս ուղիով ընթանալու խոչընդոտ չկա: Նա հավելեց՝ ԵՄ կառույցների հետ հարաբերությունների անորոշ փուլը Հայաստանը հաղթահարել է:

Պարոն Բեքարյանի կարծիքով՝ ԵԺԿ քաղաքական համաժողովը, Եվրանեսթի լիագումար նիստը, Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը, Հայաստան-ԵՄ տասնհինգերորդ նիստը եւ նրա ընթացքում ընդունված փաստաթուղթը հնարավորություն են տալիս վերլուծել ստեղծված իրավիճակը. «Մենք տեսնում ենք՝ Հայաստանի՝ ԵՄ հետ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունը, խնդիրը մի քանի անգամ բարձրաձայնվեց: Մայիսին տեղի է ունենալու Արեւելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, եւ նրան ընդառաջ, փաստորեն, եթե համակցում ենք երկու կողմերի պաշտոնական հայտարարությունները, մոտեցումները, ստացվում է հետեւյալը՝ ավարտվեց բանակցող կողմերի կոնսուլտացիաների փուլը, եւ դրանից հետո սա կախված է Եվրամիության ընթացական ռեժիմներից: Հիմա ակնկալում ենք, որ Եվրամիության երկրները բանակցող կողմերին մանդատ կտան, որից հետո փաստաթուղթ բանակցություն, իրավական նոր հիմքի առկայություն կլինի Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ : Փաստաթղթի տրամաբանությունը, կարծես թե, ուրվագծում է. փոքր ինչ վերափոխումներ նախկինում բանակցված Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասում, վերափոխումներ տնտեսական մասում՝ հաշվի առնելով Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը, դրված է հստակ խնդիր հարաբերությունները զարգացնել նշված բոլոր ոլորտներում եւ դրա հենքի վրա՝ իրավական փաստաթուղթ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031