Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ՌԴ քաղաքացու մոտից մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

Մարտ 26,2015 13:33

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի մասնագետները Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սերգեյ Ավագյանի տանը կից ավտոտնակից խուզարկությամբ հայտնաբերել ու առգրավվել են 12 հատ ռգդ կից 5 տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, տարբեր տեսակի նռնակների 19 պայթուցիչներ, 81 հատ 9 միլիմետր տրամաչափի փամփուշտ,  22 հատ փամփուշտ, 5 ու 45 մմ տրամաչափի,  10 լուսագնդային փամփուշտ, 1 հատ 12,4 միլիմետր տրամաչափի փամփուշտ, 46 հատ լուսաձայնային սարք:

Հարուցված է քրեական գործ, նշանակված է դատաձգաբանական փորձաքննություն, Սերգեյ Ավագյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է նախաքննություն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    “81 հատ 9 միլիմետր տրամաչափի փամփուշտ, 9 միլիմետր տրամաչափի 22 հատ փամփուշտ,… ”
    Բերեք օգնեմ հաշվեք, դա անում է 103 հատ 9 միլիմետր տրամաչափի փամփուշտ:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031