Լրահոս
Օրվա լրահոսը

Օգնություն սպասելն անիմաստ է

Ապրիլ 17,2015 10:05

Որքան էլ կարեւոր լինի Ցեղասպանության ճանաչման գործընթացը (որտեղ մեր գործերը վատ չեն ընթանում), ինձ թույլ տամ այս անգամ շեղվել այս թեմայից եւ անդրադառնալ ավելի «կենցաղային» թեմայի: Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ մոտակա տարիներին մենք՝ հայաստանցիներս, ստիպված կլինենք ձգել մեր գոտիները: Նման կանխատեսման համար բազմաթիվ հիմքեր կան: Ռուսաստանից եկող տրանսֆերտները, որոնցով ապրում են մեր հազարավոր քաղաքացիներ, կրճատվել են տարբեր հաշվարկներով՝ 30-40 տոկոսով: Դրա պատճառը պարզ է՝ Ռուսաստանի ծանր տնտեսական վիճակը, որը, ինչպես հասկացա Պուտինի երեկվա հայտարարություններից, դեռ երկար է տեւելու:

Բայց կրճատվել է նաեւ Արեւմուտքի օգնությունը՝ USAID-ի ծրագրերի կրճատումը դրա վառ օրինակն է: Այստեղ պատճառները տարբեր են, որովհետեւ տարբեր են օգնությունները: Դրանց մի մասը տարիներ շարունակ ուղղվում էր, այսպես ասած, «աղքատության հաղթահարմանը», բայց աղքատությունն այդպես էլ չի հաղթահարվել, այլ հակառակը՝ խորացել է: Մյուս մասն ուղղվում էր ժողովրդավարության զարգացմանը, օրենսդրության կատարելագործմանը, հասարակության ակտիվությանը, թրեյնինգներին եւ այլնին, բայց այստեղ էլ շոշափելի արդյունքներ չեն երեւում: Բայց խնդիրը, հավանաբար, ոչ միայն արդյունքների բացակայությունն է եւ ոչ միայն մեր կտրուկ շրջադարձը դեպի ԵՏՄ:

Խնդիրն այն է, որ մեր վիճակը հնարավոր չէ «դրամատիզացնել» այն աստիճանի, որ դրա դիմաց հաջողվի մշտապես փող ստանալ: Մենք աղքատ ենք, բայց ոչ այն աստիճանի, որ աշխարհի բարեգործներին դեմ տանք սովից ուռած փորերով եւ ցեխերի մեջ նստած մերկ երեխաների լուսանկարները եւ շարժենք նրանց գթասրտությունը: Մենք կարիք ունենք ժողովրդավարությունը զարգացնելու, բայց ոչ այն աստիճանի, որ մեզ մոտ ոչ մի ընդդիմադիր խորհրդարանում չլինի, ոչ ոք ծպտուն չհանի, իսկ քիչ թե շատ ակտիվ բոլոր գործիչները լինեն բանտում: Մեզ մոտ էլ են, իհարկե, մեկ-մեկ բռնում ընդդիմադիրներին, բայց ավելի շուտ՝ «կանխարգելիչ նպատակներով», ինչպես որ հիմա՝ Հիմնադիր խորհրդարանի դեպքում: Բայց որքան էլ մեր հասարակական սեկտորի ներկայացուցիչներն ահազանգեն՝ մարդու իրավունքների, խոսքի եւ ցույցերի ազատության վիճակը Հայաստանում աղետալի չէ, եւ ռեժիմն էլ բռնապետական չէ:

Այնպես որ՝ որեւէ տեղից շոշափելի օգնություն սպասելն անիմաստ է: Այս իրավիճակն, անշուշտ, ունի նաեւ իր դրական կողմերը՝ մարդիկ հույսները դնում են իրենց ներքին հնարավորությունների վրա, մտածում են ոչ թե օգնությունների, այլ ներդրումների մասին: Իսկ դրա համար պետք է առանց որեւէ դրամաշնորհի, բացառապես սեփական նախաձեռնությամբ փոխել մաքսային եւ հարկային օրենսդրությունն ու վարչարարությունը, որպեսզի գործարարները մեր երկրում կարողանան շնչել: Ես այնքան միամիտ չեմ, որ չհասկանամ, թե ինչու նրանք «չեն շնչում»: Բայց երբ հասունանում է օբյեկտիվ անհրաժեշտությունը, վաղ թե ուշ բոլոր արհեստական խոչընդոտները վերանում են:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (16)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Բայց երբ հասունանում է օբյեկտիվ անհրաժեշտությունը, վաղ թե ուշ բոլոր արհեստական խոչընդոտները վերանում են:

    Մի քիչ ավելի մանրամասն, խնդրում եմ: Շնորհակալություն:
    Ոնց եք դա պատկերացնում:

  2. մարդ says:

    Չեմ հասկանում, ինչքան կարելի է օգնությունով ապրել. Օգնությունը չպետք է լինի հիմնական եկամուտի աղբյուր. Երբ տեսնում եմ որ շաքարի , կարաքի գները կրկնակի անգամ թանկ են Հայաստանում քան եվրոպական երկրներում հարց է առաջանում «ինչի». Բա օգնություն ստացող երկրում առաջին անհրաժեշտության ապրանքի գինը 2 անքամ շատ կլինի , քան օգնություն տվող երկրում . Զարմանում եմ որ բանը այնտեղ է հասել «ուրախանում ենք որ «սովից ուռած փորերով եւ ցեխերի մեջ նստած մերկ երեխաների լուսանկարները » դեռեվս չունենք. Ասեմ որ , Սովետի վախտով էտ տեսակ նկարներ տեսնում էինք «տելեվիզրով» աֆրիկական երկրներում եվ դա մեզ «այլմոլորակաինների» նման մի բան էր թվում. Իսկ հիմա համեմատվում ենք . Ասում եք «մարդիկ հույսները դնում են իրենց ներքին հնարավորությունների վրա» , եթե մարդու ձեռը մինիմում օրվա ծախսելու փող չկա , ինչ ներքին հնարավորության մասին է խոսքը. Պետք է ինչ որ բան «ֆինանս» ներ դնես , որ եկամուտ ստանաս,

  3. Ruben says:

    Քանի դեռ կան էությամբ ճորտերի (վասալների) կլաններ, բռնապետի հավակնությամբ (ամբիցիաներով) «քաղաքական» առաջնորդներ՝ ոչ մի դրական առաջընթաց չի լինի:
    Ազատություն գոչելով մարդիկ փախչում են:

  4. Արսեն says:

    Մի անհանգստացեք..))).. այլ՝ շարունակեք նուն ձևով, և մի քանի տարի հետո հնարավորություն կունենաք ..«աշխարհի բարեգործներին դեմ տալ սովից ուռած փորերով եւ ցեխերի մեջ նստած մերկ երեխաների լուսանկարները եւ շարժենք նրանց գթասրտություն»… հնարավորություն կունենաք «վիճակը «դրամատիզացնել» այն աստիճանի, որ դրա դիմաց հաջողվի մշտապես փող ստանալ»..)))..
    Բայց պրոգրես կա։ Բանից պարզվում է, Ա.Աբրահամյանը այնքան միամիտ չի, որ չհասկանա, թե ինչու գործարարները «չեն շնչում»։ Ինքը արդեն պարզել է՝, որ պետք է «փոխել մաքսային եւ հարկային օրենսդրությունն ու վարչարարությունը»… Վտանգավոր ուղու վրա ես «փմբագիր»..))).. տենց որ շարունակես՝ հեղափոխական էլ կդառնաս..))).. (թե մտածում ես Սերժը, Լֆիկը, Մանվելն ու Մուկը հավաքվելու են ու իրենց կամքով՝ դրանք փոխեն?..)))..)։
    Առաջ ինչքան լավ էր… Քո կայֆին՝ պայքարում էիր կարգազանց վարորդների, մուտքերում միզողների և արձաններ կոտրողների դեմ..))).. (անշառ մասսա է՝ չի պատասխանի..)))..)..
    Ւնչ գործ ունես՝ հանկարծ հասկացար?..)).. Քեզ պետք է? Մի քանի տարի է մնացել՝ մինչև թոշակի անցնելը… Կոմիտաս լսի, Նարեկացի կարդա… մի երկու հատ էլ՝ «հայրենասիրական» հոդված գրի՝ մինչև ժամանակը անցնի..))).. Ի վերջո՝ տուն ես պահում..)))..

    Հ. Գ. Ուղարկումեմ երկրորդ անգամ, առաջին անգամ՝ հույս ունեմ, չի հայտնվել՝ տեխնիկական պատճառներով…

    • Հրանտ Պապիկյան says:

      Աշխարհը այլևս երբեք չի տեսնի հայ մանուկների սրտաճմլիկ պատկերներ, լսում ես՞ այ տղա…: Մարդ ինչքա՞ն պիտի ատի իր հայրենիքը, որ նման ՛՛իբր թե՛՛ հումորներ անի: Ինչքա՞ն պիտի աբիժնիկ լինի արա…

      • Արսեն says:

        Սրիելիս, դա խրռխտ կեցվածք ընդունելով կամ «հայրենասեր» խաղալով չի..))).. այդտեղ գոռալ պետք չի՝ տնտեսական արդյունք է պետք… Ւնչքան ուզում ես՝ արա կամ աբիժնիկ ասա..))).. Շարունակեք այնպես ինչպես այսօրվա «տնտեսական քաղաքականությունն» է՝ սոված երեխաներ ունենալու եք…
        Հետո «ժողովրդի թշնամիներ» ման չգաս..)))..

        • Հրանտ Պապիկյան says:

          Իսկ որ ՛՛գուշակություններդ՛՛ չիրականանան, մանթրաշից կաթվածահար եղած նկարդ՝ ցեխերի մեջ… ում էլ ցույց տանք ահագին փող կտան

          • Արսեն says:

            Էս ինչ իռացիոնալ կատաղություն է? Աբիժնիկ ես?..)))..
            Որախ կլինեմ, որ չիրականանա… բայց եթե ոչինչ չփոխես՝ հետց այդպես է կլինի… իսկ փոխողը դու ես ու քո խմբագիրը..)))..
            Ես իմը արդենը փոխել եմ…

  5. Hayk says:

    Պ. Աբրահամյան ,զարմանալի է, որ աշխարհի շատ հեղինակավոր թերթերի եզրակացությունները խիստ տարբեր են Ձեր տպավորություններից ՝—- Ռուսաստանի տնտեսությանը վերաբերող Պուտինի ելույթից:

  6. Աբո says:

    « Ռուսաստանից եկող տրանսֆերտները, որոնցով ապրում են մեր հազարավոր քաղաքացիներ, կրճատվել են տարբեր հաշվարկներով՝ 30-40 տոկոսով»: Հիշեցի հին անեկդոտը,երբ մուրացկանն ասում է «էս մեր հաշվին ընտանիքես պահում»,մարդիկ որքան կարողանում են, այնքան ել ուղարկում են:Ախր էդքան «յաշիկ»,կազինոներ,մի քանի միլիոն դոլարանոց առանձնատներ, ախքատ երկրում վո՞նց կարողա լինի:
    Համաձայն եմ՝ պետք է աշխատել և հյուսը դնել միայն ինքդ քեզ վրա:Վոմանք կասեն «խեղդում են,չեն թողում »,բոլոր երկրներում ել նույնն է:օրինակ վերցրեք պ. Աբրահամյանից,երեք տարբեր հեռւստաալիքներում աշխատումա,երևի մյուսները պարզապես չե՞ն ցանկանում աշխատել:

  7. Արսեն says:

    Փաստորեն՝ Ռուսաստանի տնտեսությանը վերաբերող Պուտինի ելույթից տարբերվող կարծիքները՝ քո համար զարմանալի են..)))..
    Այս մուլտը՝ քո համար է..))).. https://www.youtube.com/watch?v=8tiEIEWEwfY

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930