Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Արմեն Աշոտյանը

Ապրիլ 17,2015 11:57

“Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական  համալսարան” հիմնադրամում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է խորհրդի տարիքով ավագ անդամ, ակադեմիկոս, բուհի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը: Խորհուրդը նախ հաստատել է օրակարգի հարցերը, որոնցից առաջինը վերաբերել է բուհի  ղեկավար մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությանը՝ պայմանավորված բուհի ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմավորվելու  իրավական նոր կարգավիճակով: ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի կողմից նախագահի թեկնածու է առաջադրվել  ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ներկայացնելով Ա. Աշոտյանին՝ Վ. Հակոբյանը նշել է, որ նա եղել է  բժշկական համալսարանի լավագույն շրջանավարտներից, իր  կրթական ու հասարակական-քաղաքական  գործունեությամբ նպաստ է բերել բուհի զարգացմանը: Հոգաբարձուների խորհուրդը միաձայն քվեարկությամբ նախագահ է ընտրել  ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը: Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ նախարարը շեշտել է, որ բժշկական  համալսարանը կրթական համակարգում ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է և պատահական չէ, որ նրա դերը առանձնակի կարևորվում է: ՀՀ ԿԳ նախարարը ընդգծել է նաև, որ  նոր իրավական կարգավիճակով պայմանավորված` լիազոր մարմնի և ռեկտորատի մի շարք իրավասություններ վերապահվում են հոգաբարձուների խորհրդին:

Նիստի ընթացքում ընտրվել է նաև հոգաբարձուների խորհրդի քարտուղար, հաստատվել է  “Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական  համալսարան” հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգը: Խորհուրդը քննարկել է նաև ԵՊԲՀ ռեկտորի թափուր տեղի մրցույթի կազմակերպման հարցը, որոշվել է ռեկտորի ընտրության մրցույթը հայտարարել սույն թվականի ապրիլի 20-ին, իսկ ընտրությունն անցկացնել հունիսի 5-ին՝ հաշվի առնելով թեկնածուների փաստաթղթերի ներկայացման 40-օրյա ժամկետի պահպանման կարգը:
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել են նաև մի շարք ընթացիկ հարցեր:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930