Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Միջոցառումներ Մոսկվայում նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Ապրիլ 17,2015 17:22 Share

Այսօր` ապրիլի 17-ին Մոսկվայում կայացավ Կլոր սեղան “Հանցագործություն առանց վաղեմության ժամկետի. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին” թեմայով: Կլոր սեղանը կազմակերպված էր Ռուսաստանի հայերի միության կողմից ՌԴ Հանրային պալատի և ԱՊՀ երկրների ինստիտուտի հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ Արտակարգ և Լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ռուսաստանյան հասարակական, քաղաքական գործիչներ, գիտնականներ, հանրության լայն խավերի ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կ. Զատուլինը: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը ողջունելով ներկաներին նշեց, որ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը մեր ազգային անվտանգության հարցն է: Ելույթով հանդես եկան Հոլոկոստ կենտրոնի փոխտնօրեն Ի. Ալտմանը, ՌԴ Հանրային պալատի ներկայացուցիչներ և այլոք: Ներկայացվեցին մասնագիտական վերլուծություններ: Ելույթ ունեցողները կրկին շեշտեցին, որ Ռուսաստանը,   ճանաչելով և դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, կանգնած է հայ ժողովրդի կողքին: ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հատուկ նշեց Արա Աբրամյանի և Ռուսաստանի հայերի միության դերը նմանատիպ կարևոր միջոցառումներ կազմակերպելու գործում:

Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ կազմակերպված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները շարունակվում են  Ռուսաստանի Դաշնության  640 քաղաքներում:

 

 Ռուսաստանի հայերի միության Հայաստանյան մասնաճյուղի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել