Լրահոս
Օրվա լրահոսը

Անբարեկարգ տարածքների վարձակալության պայմանագրերը կլուծվեն

Ապրիլ 20,2015 16:05

Քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 5 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 3 հասցեներում: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքում ավարտվել են գետերի հուների մաքրման աշխատանքները:

Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու  կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 74 վարչական արձանագրություն:

Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու կողմից ընդունված քաղաքային համայնքում գործող պարտադիր բարեկարգման որոշման պահանջների կատարման նպատակով վարչական շրջաններում կազմակերպվել են շրջայցեր: Հսկողության արդյունքում հայտնաբերվել և համապատասխան արձանագրություն է կազմվել 53 դեպքի մասով:  Հանձնարարվել է առավել ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքները, իսկ այն վարձակալների նկատմամբ, որոնք սեղմ ժամկետում համապատասխան տեսքի չեն բերի իրենց տարածքները, հանձնարարվել է ձեռնարկել օրենսդրությամբ սահմանված համապատասխան միջոցներ՝ ընդհուպ լուծել վարձակալության պայմանագրերը:

Խորհրդակցությանը ներկա Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին՝  հանգստյան օրերին  Հրազդանի կիրճում շաբաթօրյակի և Յուրի Բախշյանի անվան զբոսայգում ծառատունկի կազմակերպման աշխատանքներում ցուցաբերած աջակցության համար: Անահիտ Բախշյանն առանձնահատուկ ընդգծել է նաև «Զվարթնոց» օդանավակայանի հարակից՝ Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների մաքրման հարցում քաղաքապետի հանձնարարությամբ օպերատիվ կազմակերպված  մաքրման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930