Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գերմանայի օրենսդիրները հավանություն տվեցին Հայոց ցեղասպանության բանաձևին

Ապրիլ 24,2015 16:57

Գերմանիայի խորհրդարանն այսօր հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին եւ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի զանգվածային սպանությունը որակել է ցեղասպանություն:

Reuters-ը նշել է, որ ցեղասպանություն բառը հատուկ ռեզոնանս ունի Գերմանիայում, որը մեծ ջանքեր է գործադրել ընդունելու Հոլոքոսթի ժամանակ վեց միլիոն հրեաների սպանության համար պատասխանատվությունը:

Հաղորդվում է, որ Բունդեսթագի ստորին պալատի բոլոր խորհրդարանական խմբակցությունները քվեարկել են բանաձևի օգտին. այն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը: Այս փաստը ամենայն հավանականությամբ կհարուցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վրդովմունքը:

Հիշեցնենք, որ նիստի սկզբում Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը ասել էր. «Բունդեսթագը ուշադրություն է հրավիրում պատմական դեպքերի վրա, որոնք Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հետագա հարաբերությունների վրա հետեւանքներ թողեցին։ Ցեղասպանությունը արժանի է խստագույն պատժի։ Այն բնութագրվում է որպես ազգային, էթնիկ, ռասայական եւ կրոնական խմբի ոչնչացում։ Դա այն է, ինչ տեղի ունեցավ ողջ աշխարհի առաջ։ Եվ դա ցեղասպանություն էր»։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930