Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ավետարանական եկեղեցու պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

Ապրիլ 27,2015 15:58

Ապրիլի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ ավետարանական եկեղեցու պատվիրակությանը, որի կազմում էին Հայ Ավետարանական  համաշխարհային խորհրդի նախագահ, Մերձավոր և Միջին Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանը, Հայ Ավետարանական  համաշխարհային խորհրդի գործադիր տնօրեն վերապատվելի Վահան Թութիկյանը՝ կնոջ՝ Ռոզեթ Ռութիկյանի հետ, Ամերիկայի Հայ Ավետարանչական  ընկերակցության նորընտիր նախագահ դոկտոր Նազարեթ Տարագչյանը՝ կնոջ՝ դոկտոր Անի Տարագչյանի հետ, Ամերիկայի Հայ Ավետարանչական  ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսիսյանը, Հայաստանեայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանը և Հայ Ավետարանչական  ընկերակցության մամուլի և հրատարակչական բաժնի վարիչ Անդրանիկ Մարդոյանը:

Ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարը կարևորեց Հայ ավետարանական ընկերակցության հետ սերտ համագործակցությունը և կրթական, սոցիալական, առողջապահական համատեղ ծրագրերի իրականացումը: Նախարարը մասնավորապես նշեց. «Շատ կարևոր է այս օրերին սփյուռքի ակտիվացումը, համախմբումը և մեկտեղումը չթուլացնել, ավելի զորացնել միասնականությունը»:

Քննարկվեցին Ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ հետագա համագործակցության շրջանակները, համատեղ ծրագրերն ու անելիքները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930