Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրանք է առաջադրվել՝ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ժամանակ խոշոր եղջերավոր անասունների հափշտակություն կազմակերպելու համար

Ապրիլ 27,2015 20:07

Մեղադրանք է առաջադրվել՝ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ժամանակ խոշոր եղջերավոր անասունների հափշտակություն կազմակերպելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ դատապարտյալը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ժամանակ իրականացրել է խոշոր եղջերավոր անասունների հափշտակություն։

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձը եւ ոմն Գուգո 2015թ. հունվարի 24-ից մինչև հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսազրույց են ունեցել Գյումրու բնակիչ Գարեգինյանի հետ եւ, ներկայանալով որպես անասունների առք ու վաճառքով զբաղվող անձ, առաջարկել են նրանից գնել 14 գլուխ խոշոր եղջերավոր անասուն՝ գումարը մի քանի օրից վճարելու պայմանով. Լ.Գարեգինյանը յուրաքանչյուր անասունի համար պահանջել է 120.000 ՀՀ դրամ:

Քննության տվյալներով՝ խարդախությամբ անասունների հափշտակությանն օժանդակել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձի 21-ամյա եղբայրը։ Եղբոր ցուցումով՝ 21-ամյա երիտասարդը  վարձակալել է «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, գնացել Լ.Գարեգինյանին պատկանող անասնագոմ, 14 գլուխ անասունը բեռնել բեռնատարը, տեղափոխել Երևան եւ իրացրել:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ  խոշոր չափերով հափշտակությանն օժանդակելու, իսկ եղբորը՝ հափշտակության համար։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցագործություն կատարած երրորդ անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ Քննչական կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930