Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբանանեան Մամուլի Անդրադարձը` Հայոց Ցեղասպանութեան 100-Ամեակին. «Ազդակ»

Ապրիլ 28,2015 10:39

Լիբանանեան մամուլը լայնօրէն անդրադարձաւ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի ոգեկոչման կեդրոնական ձեռնարկներուն` ժողովրդային քայլարշաւին եւ ապա հաւաքին, որ տեղի ունեցաւ Պուրճ Համուտի քաղաքապետարանի մարզադաշտին` վրայ 24 ապրիլ 2015-ին:

Ստորեւ կ՛անդրադառնանք շաբաթ, 25 ապրիլ 2015-ին Լիբանանի մէջ լոյս տեսած օրաթերթերուն.

 «ԺՈՒՄՀՈՒՐԻԱ»

Թերթի առաջին էջին վրայ զետեղուած է քայլարշաւի պատկերը: 6-րդ էջով լոյս տեսած յօդուածը կը կրէր հետեւեալ խորագիրը. «Մարդկային հեղեղը կապեց Անթիլիասը Պուրճ Համուտին. արդարութիւնը պիտի գայ»:

Յօդուածին սկիզբը կ՛ըսուի, թէ հայերը` կազմելով մարդկային միացեալ պատկեր մը, որ երկարեցաւ Անթիլիասէն Պուրճ Համուտ, իրենց յարգանքի տուրքը մատուցեցին իրենց նահատակներուն, որոնք ինկան 100 տարի առաջ: Հայերը իրենց խուռներամ բազմութեամբ, որուն թիւը կը հասնէր տասնեակ հազարներու, փաստեցին, որ հաւատարիմ կը մնան իրենց նահատակներուն:

Յօդուածին մէջ կ՛ըսուի նաեւ, թէ հայ քաղաքական երեք կուսակցութիւնները` ՀՅԴ, ՍԴՀԿ եւ ՌԱԿ , շեշտեցին մայրիներու հայրենական ու քրիստոնեայ դիմագիծը:

Թէեւ հայերը սփռուած են աշխարհով մէկ, բայց Լիբանանի մէջ 100-ամեակի այս ոգեկոչումը համահաւասար էր Հայաստանի մէջ տեղի ունեցող ոգեկոչման արարողութիւններուն եւ փաստեց , որ հայերը փոքրամասնութիւն չեն, այլ մարդկային արժէք կը ներկայացնեն իրենց կեանքով, կենցաղով ու նուիրումով:

Նյութի մանրամասները կարդացեք «Ազդակ»-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930